Արսեն Զախարյանը` «Չելսի» չստացված տեղափոխության և քաղաքացիությունը փոխելու մասին
ՍպորտՄոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը խոսել է Լոնդոնի «Չելսի» չստացված տեղափոխության, քաղաքացիությունը փոխելու թեմայի մասին.
«Պարզապես խոսակցություններ են քաղաքացիությունը փոխելու լուրերը, չեմ կարող մեկնաբանել դրանք։ Ես ուղղակի պատրաստվում էի խաղալ այնտեղ և ուրիշ ոչինչ։ Ինչ վերաբերում է տրանսֆերս գնելու հարցին.Այդ հարցն ակումբին տվեք։ Մենք ամեն ինչ համաձայնեցնելու ենք։ «Չելսին» պետք է տրանսֆերը կատարի, այլ ոչ թե ես։ Հուսով եմ՝ գործարքը կիրականանա։ Հնարավոր է՝ ձմռանը,-նշել է Զախարյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում։

