Ի՞նչ անենք՝ Հայրենիքը սարքենք տո՞րթ, թե՞ լեշ, տանք ուտեն, պրծնեն, պայքարել է պետք. Մանվել Եղիազարյան

Տեսանյութեր

«Ինչ ճանապարհ էլ ընտրեք, պատրաստ եմ այդ ճանապարհին մինչեւ վերջ կանգնել՝ միայն թե այս իրավիճակից դուրս գանք», - «Արաբո» հայրենասիրական կազմակերպության համաժողովի ժամանակ հայտարարեց համանուն ջոկատի հրամանատար, արցախյան բոլոր պատերազմների մասնակից ՄԱՆՎԵԼ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ: 

«Արաբո»-ն մեկ հարկի տակ էր մեկտեղել բոլոր համախոհներին, ովքեր, ըստ հրամանատարի, գիտակցում են, որ այս երկրում ապրելու համար պետք է եղան ունենալ, իսկ եթե քո դեմ կանգնած է եղանով վայրենի, ուրեմն՝ պետք է հակադիր եղան ունենալ, թե չէ՝ գիշերը քեզ կեղանահարի: Հակառակ դեպքում՝ մենք կնմանվենք այն անասունին, որի ձագին աչքի առաջ մորթում են, մի անգամ բառաչում է, գլուխը թեքում եւ սկսում է նորից արածել:

Մ. Եղիազարյանի գնահատմամբ՝ անտարբերությամբ եւ բամբասանքով տանուլ ենք տալիս Արցախը ու եթե այսպես շարունակվի, հաջորդն էլ Զանգեզուրն ենք տանուլ տալու. «Այսօր բամբասում են ամեն ինչի մասին: էն խեղճ արցախցիների վերաբերյալ ինչ ասես՝ ասում են: Եթե Արցախում կա մի 20 տականք, արցախցիներին ինչո՞ւ են ատում, Հայաստանում չկա՞ն այդ տականքները, վաղն էլ Զանգեզո՞ւրն են ատելու: 44 օրյա պատերազմի ժամանակ 750 զոհ են տվել արցախցիները, բայց դրա մասին ոչ ոք չի խոսում, որովհետեւ մարդիկ կհասկանան, որ արցախցիներն էլ են կռվել: Այդ խուճապի, անկազմակերպ վիճակի մեջ մարդիկ պատերազմում էին: Մեկ էլ տեսնում ես, որ հեռուստատեսությամբ ինչ-որ մարդիկ ասում են, թե 44 օր պատերազմեցինք ու ոչ մի պետություն մեզ ի պաշտպանություն՝ ձայն չբարձրացրեց: Հարց եմ տալիս ՝գուցե պետությունները գիտեի՞ն, որ մարմնավաճառին տվել են գումարը եւ ինչ ասում են՝ անում է: Դրա համար մեզ չէին պաշտպանում: Մեզ վաճառել են, տղե՛րք: 44 օր ռմբակոծության տակ կանգնած՝ ուղղակի դառնում էինք դիակ: Շատերի դիակները չէինք կարողանում հավաքել, ամեն մեկը մի տեղ մնաց, ով որտեղ է սպանվել, ոչ ոք տիրություն չէր անում: Նռնականետին արկ չկար, որ կրակեինք: Ամեն ինչ արհեստական սարքել էին, որ հայ տղամարդու պատիվը զրոյացնեն: Դե հիմա էլ կբերեն թուրքերին, որոնք իրենց փողերով ման կգան, իսկ սոված-ծարավ հայ տղամարդուն, որը կոպեկ չունի, ոչ ոք չի հարգի: Այսպես՝ կամաց-կամաց մեր ազգային պատկերը կհավասարվի գգետնին, մեզ կոչնչացնեն»:

«Արաբո» ջոկատի հրամանատարը շեշտեց, որ այսպես հիմար ձեւով վարվել Հայրենիքի հետ չի կարելի. «Այս Հայրենիքն իմ ու բոլորիս տունն է, բայց ինչ-որ մի կեսախելագար նստել է ու ստորագրելով՝ տալիս է այն սրան-նրան: Ի՞նչ ես ստորագրում, ո՞ւմ ես տալիս: Դրա համար մենք հավաքվել ենք, որպեսզի հարց տանք ինքներս մեզ՝ մենք մենա՞կ ենք, թե՞ միասին, որովհետեւ այս իրավիճակը պետք է շտկվի: Ամեն անգամ ասում են՝ ժողովուրդը մեղք է, սոված է, է՜հ հասկացանք, բայց ժողովրդից շատ ես եմ տանջվել: Ամեն ինչ արել ենք, որ Հայրենիք դառնանք, որ այսօր սարքենք տորթ կամ լեշ ու տանք ուտեն, պրծնե՞ն: Հայրենիքը սիրելը շատ քիչ է, պետք է պայքարես Հայրենիքի համար: Եվ այստեղ ժողովրդի կարծիքը չպետք է հարցնենք, որովհետեւ ժողովուրդը շատ բան չի որոշում, չգիտի՝ ինչ է ուզում: Մենք պետք է գնանք նորից Հայաստանը կառուցելու ճանապարհով»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում