Գիտելիքի օրն Alikhanyan's Project-ի անդամներն անցկացրին Զատիկ մանկատան սաների հետ

Մշակութային

Սիրված կատարումներ, անմիջական շփում եւ լավ տրամադրություն. Alikhanyan's Project-ը սեպտեմբերի 1-ին այցելեց Երեւանի «Զատիկ» մանկատան սաներին։ Արդեն հինգ տարի է, ինչ Alikhanyan’s production-ի հիմնադիր, երաժիշտ Արթուր Ալիխանյանի նախաձեռնությամբ՝ հնարավոր բոլոր դեպքերում այցելում են տարբեր մանկատներ եւ ծերանոցներ, ծանոթանում այնտեղի երեխաների ու մեծահասակների հետ, մի ամբողջ օր նրանց համար հանդես գալիս իրենց կատարումներով՝ լցնելով նրանց օրը նոր ու դրական էմոցիաներով։ Ինչպես նշում է Արթուր Ալիխանյանը՝ չի խոսել այս մասին դեռ ոչ մի անգամ, բայց հիմա խոսելով` ցանկանում է օրինակ ծառայել, եւ այցերը վարակիչ դարձնել նաեւ մյուսների համար։

«Երկար տարիների ընթացքում ընկերացել ենք երեխաների եւ տարեցների հետ, գտնում եմ, որ երաժշտական խմբերը, երգիչ-երգչուհիները կարող են նրանց մեկ օրը տոնի վերածել։ Նրանք նյութական նվերների կարիք շատ դեպքերում չունեն, բայց պարզ մարդկային շփում, ծանոթություն, երաժշտական, դրական ու հագեցած օր ունենալը կարեւոր է իրենց համար։ Մեր հիմնական երգացանկից ենք ներկայացնում երգեր, ամեն անգամ մեր մեծ խմբից մի հատված պարտադիր ներկա է գտնվում»,- նշում է Ալիխանյանը։

Alikhanyan’s production-ի մեջ ներառված են Alikhanyan’s studio-ն, որտեղ ձայնագրման աշխատանքներ են իրականացվում, առկա են փորձասենյակներ, Alikhanyan’s project-ը երաժշտական խումբն է, ինչպես նաեւ` Avo’s music school-ը եւ Alikhanyan’s dance school-ը, որտեղ դասավանդում են պրոֆեսիոնալ մասնագետներ` սաների համար ապահովելով բարձր որակի կրթություն։ Հիմնադրի խոսքով` պատերազմի ընթացքում Արցախից եկած երեխաները հնարավորություն են ունեցել անվճար սովորել իրենց մոտ, ինչի արդյունքում շատ տաղանդավոր երեխաներ են բացահայտվել։

Նշենք, որ Alikhanyan's Project-ի այցերը մանկատներ եւ ծերանոցներ կրելու է շարունակական բնույթ, սեպտեմբերի 6-ին համերգային ծրագրով հանդես են գալու Խարբերդի մասնագիտացված մանկատանը:

302593093-756752525614440-1804162346400464122-n
302669028-3229657277250653-2878335706925850932-n
303728554-5451372828257024-5115595803260009108-n
304812207-819588739409973-4211725033432700726-n

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում