Երկու անձանց սպանած և երեքին դանակահարած Արզական գյուղի բնակիչը ձերբակալվել է

Քրեական

Օգոստոսի 27-ին՝  ժամը 05.10-ին, «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության են տեղափոխվել Կոտայքի մարզի Արզական գյուղի երկու բնակիչ՝ «պարանոցի և որովայնի բազմակի ծակած-կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ 57-ամյա տղամարդ և նախաբազկի ծակած-կտրած վնասվածքով 52-ամյա կին: Հիվանդանոց տեղափոխվածներն ամուսիններ էին, հաղորդում են ՀՀ ոստիկանությունից:

«52-ամյա կինը  Չարենցավանի բաժնի ոստիկաններին հաղորդում էր տվել, որ օգոստոսի 27-ին, ժամը 03.30-ի սահմաններում, 46-ամյա համագյուղացին  մտել էր իրենց ննջասենյակ և  իրեն ծեծի ենթարկել ու դանակով խփել իր արմունկին, այնուհետև նույն դանակով մի քանի  հարված էր հասցրել ամուսնուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Արզական գյուղի 46-ամյա բնակչին  հայտնաբերելու նպատակով ոստիկանները գնացել էին նրա բնակության հասցե, որտեղ ննջասենյակում հայտնաբերել էին  նրա 35-ամյա կնոջ դիակը՝ պարանոցը մասամբ կտրած վիճակում:

Սկսվեցին ծավալուն օպերատիվ-քննչական միջոցառումներ՝ Արզական գյուղի բնակիչ Զորիկ Մելքոնյանին հայտնաբերելու ուղղությամբ: 
Օգոստոսի 30-ին, ժամը 08.50-ի սահմաններում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժին հաղորդում ստացվեց. ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բալահովիտ գյուղում մարդ են սպանել և դիմել  փախուստի:

Ժամը 09.08-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժին հաջորդ հաղորդումը ստացվեց. ոստիկանություն էր զանգել բաց բաժնետիրական ընկերություններից մեկի տնօրենը և հայտնել, որ ընկերության՝ Բալահովիտ գյուղի 8-րդ փողոցի արտադրական տարածքում աշխատակցին դանակահարել են և, ըստ ականատեսների, դանակահարողը Արզական գյուղում կնոջը սպանած Զորիկ Մելքոնյանն է, որը նախկինում այդ հիմնարկում էր աշխատել:

Այնուհետև «Աբովյան» բժշկական կենտրոնից էր հաղորդում ստացվել. հիվանդանոց էին  տեղափոխվել 34-ամյա տղամարդու դիակ և կտրած-ծակած վնասվածքներով 29-ամյա երիտասարդ:

Ժամեր անց՝ արդեն օգոստոսի 31-ի ժամը 00.40-ին, ոստիկանություն ահազանգ էր ստացվել Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի բենզալցակայանի աշխատակցից:  Նա հայտնել էր, որ օգոստոսի 30-ի լույս գիշերը, ժամը 04.00-ից 04.30-ի սահմաններում,  Արզական գյուղի բնակիչ Զորիկ Մելքոնյանը դանակի սպառնալիքով սննդամթերք և ծխախոտ էր պահանջել, որոնք ստանալով՝ հեռացել էր: Ժամը 07.00-ից  ժամը 07.30-ն ընկած ժամանակահատվածում նա կրկին գնացել էր նույն բենզալցակայան ու  այս անգամ պահանջել փող, անվադող, բջջային հեռախոսի քարտ և գումար, ապա հեռացել էր: 

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Կոտայքի մարզային վարչության, Չարենցավանի, Կոտայքի, Հրազդանի և Նաիրիի բաժինների ծառայողների համատեղ  օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 3-ին, ժամը 03.15-ին, Արզական գյուղի 46-ամյա բնակիչ Զորիկ Մելքոնյանը ներկայացել է ոստիկանության Չարենցավանի բաժին և ձերբակալվել:  Նա  հայտնել է, որ կնոջը՝ Սեդա Պ.-ին  և 34-ամյա Սոս Գ.ին  սպանել է ինքը, ինչպես նաև դանակահարել ու մարմնական վնասվածքներ է պատճառել երեք անձի:

Նախաձեռնված քրեական վարույթը շարունակվում է»,-նշված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում