Շուշիի հանձնման, նվիրաբերման միակ մեղավորն ու պատասխանատուն հենց Նիկոլն է. Նազարյան

Ներքաղաքական

Կալանավորվեց ՊԲ նախկին հրամանատար, Արցախի նախագահի խորհրդական Միքայել Արզումանյանը` Շուշի քաղաքի եւ հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսեւորելու, չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մեղադրանքով, որի հետեւանքով թշնամին վերցրել է Շուշին եւ մատույցները, իսկ յուրային ստորաբաժանումները կրել են զոհեր եւ վիրավորներ: Թե ինչպես է այս ամենին վերաբերվում 44-օրյա պատերազմում զոհված Աբել Նազարյանի հայրը` ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԳԵՂԱՄ ՆԱԶԱՐՅԱՆԸ, ով հանդես էր եկել նաեւ պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող «Ճշմարտություն սերունդների համար» փաստահավաք նախաձեռնությամբ, նա ասաց, որ այս ամենը ֆանտաստիկ կինոյի ժանրից է:

— Այն ինֆորմացիան, որ ես ձեռք եմ բերել, երբ ստեղծեցի «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնությունը, դրանցից շատերը դիտավորյալ չեմ բարձրաձայնում, որովհետեւ  այս պահին անիմաստ է: Դրանով ես երկրին ոչ մի օգուտ չեմ տա, բայց մեծագույն ցավ կպատճառեմ այն նահատակ տղաների ծնողներին, որոնք կլսեն ինձ: Ես կարճ ասեմ` Շուշիի հանձնման, նվիրաբերման միակ մեղավորն ու պատասխանատուն հենց Նիկոլն է: Այդ մասին ինքը եւս շատ լավ գիտի: Իհարկե, երբ ասում եմ` միակը, չի նշանակում, թե ինքը խմբակիցներ, թիմակիցներ չի ունեցել: Ունեցել է գործիքներ, որոնց միջոցով իրականացրել է: Բայց ինձ համար էականն այն է, որ նա իր ֆեյսբուքյան էջում նոյեմբերի 9-ին գրում էր. «Շուշիի համար մարտերը շարունակվում են»: Այդ ամենը ինձ մոտ արձանագրված կա: Ուզում եմ հիշեցնել, որ Ազգային ժողովում, երբ մենք բոյկոտում էինք նիստերը, այդ ժամանակ նա, գտնվելով ցնցակաթվածային վիճակում, կամ ինչ-ինչ խնդիրեր լուծելու համար դիտավորությամբ` ասաց մի բան, որը հերիք էր նրան ձերբակալելու եւ կալանավորելու համար: Նա հայտարարեց. «Մի՞թե չեք հասկանում, որ պատերազմը Շուշիի համար էր»: Դա շատ ավելի խորը նշանակություն ունի, քան մարդիկ հուզական ասում են, թե տեսեք` ինչ ասաց: Սա շատ ավելի ծանր հայտարարություն էր, քան այն, որ հայտարարեց, թե «մենք կարող էինք ստանալ նույն վիճակը, բայց առանց զոհերի»:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին