Բրյուսելը փորձում է որոշակի մրցակցություն վարել, մինչդեռ «մենյու»-ն նույնն է. Մարկեդոնով

Ներքաղաքական

Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցող Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ հանդիպումները, ըստ Մոսկվայի պետական ինստիտուտի միջազգային հարաբերությունների առաջատար գիտաշխատող, քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՄԱՐԿԵԴՈՆՈՎԻ, հրաշքներ չեն, որոնք ունակ են նվազեցնելու ռիսկերը:

— Թվում է, թե մոսկովյան եւ բրյուսելյան ձեւաչափերում մրցակցություն չկա, «մենյու»-ն էլ նույնն է՝ սահմանազատում, խաղաղության պայմանագիր, բանակցություններ, բայց Բրյուսելը փորձում է որոշակի մրցակցություն վարել: Սա ակնհայտ է, որովհետեւ բանակցությունների արդյունքում Ռուսաստանը որեւէ կերպ չի հիշատակվում՝ ո՛չ բացասական, ո՛չ էլ դրական առումով: Նման հարցերին պետք է ուշադրություն դարձնել: Չմոռանանք, որ Շառլ Միշելը ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ջատագովներից է, ինչը չի կարելի անտեսել: Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ հանդիպումներին, ամեն անգամ բախվում ենք իրավիճակի, երբ նոր հանդիպումների մասին խոսելիս մատնանշվում է ինչ-որ ձեռքբերումների ու շարժի մասին: Արդյունքների վերաբերյալ չափազանցված պատկերացումներ են ձեւավորվում: Մինչդեռ պարզվում է, որ իրականում այս բանակցությունների արդյունքներն ավելի համեստ են, քան ակնկալվող սպասումները: 2020թ.-ից հետո Ադրբեջանը ձգտում է իր պայմանները թելադրել, Հայաստանն էլ՝ ինչ-որ կերպ պահել կարմիր գծերը, ինչը ոչ միշտ է ստացվում: Կարծում եմ՝ համակարգային խնդիրները մնում են, օրինակ՝ Արցախի կարգավիճակի հարցը, որը Բաքուն փակված է համարում, իսկ ՀՀ-ն՝ ոչ: Թեկուզ եւ քողարկված, բայց այս թեման կա: Բացի այդ, սահմանազատման-սահմանագծման գործընթացում Ադրբեջանի պաշտոնյաները եւ դիվանագետները վերջերս անկլավների հարցը շոշափեցին. Արարատի եւ Տավուշի մարզերի յոթ գյուղերի մասին է խոսքը: Թեման հին է, բայց՝ մատնանշված: Իհարկե, դրական է, որ պաշտոնյաները հանդիպում են, բայց ներգործության տեսանկյունից պետք չէ որեւէ բան ակնկալել: Հիմա Ադրբեջանն իրեն հաղթող է զգում եւ վարում խնդրահարույց հարցերի՝ մաս-մաս հօգուտ իրեն լուծելու քաղաքականություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում