Բրյուսելում ստորագրված պայմանագիրը որքանո՞վ է պարտադիր լինելու ռուսական կողմի կատարման համար. Բալասանյան

Ներքաղաքական

Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ՝ տեղի ունեցավ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումը: Ըստ կառավարության պաշտոնական հաղորդագրության, պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱԳ նախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները խաղաղության պայմանագրի նախագծի մշակման շուրջ, իսկ առաջնորդների ֆորմատով հաջորդ հանդիպումը նախատեսվում է նոյեմբերին: Այս եւ մի շարք այլ հարցերի մասին «Իրավունքը» զրուցել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻ հետ:

«ԼՂԻՄ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԽՆԴԻՐԸ ՊԵՏՔ Է ԲԱՐՁՐԱՑՎԻ»

— Ի սկզբանե տեղեկատվություն էր շրջանառվում, թե Փաշինյան-Ալիեւ հանդիպումը տեղի է ունենալու Մոսկվայում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ: Ի՞նչ փոխվեց եւ ինչպե՞ս կգնահատեք բրյուսելյան հանդիպման արդյունքները:

— Այն, որ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կայացավ Բրյուսելում, ինձ համար եւս տարօրինակ էր եւ անսպասելի, որովհետեւ մեկ ամիս է ողջ մեդիադաշտը խոսում էր, թե Մոսկվայում տեղի է ունենալու հերթական եռակողմ հանդիպումը: Եթե հիմա վերջին պահին փոխվել է հանդիպման ոչ միայն վայրը, այլեւ եռակողմ ձեւաչափի մասնակիցներից մեկը ընդհանրապես չի եղել այդ հանդիպմանը, ապա սա նշանակում է, որ մեզ բավական հետաքրքիր զարգացումներ են սպասվում: Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի նախագծին, ինչի մասին մինչեւ հանդիպումն արդեն իսկ  ադրբեջանական մամուլում տեղեկատվություն էր շրջանառվում, սա ընդհանրապես տարօրինակ գործընթաց է:

— Կբացե՞ք փակագծերը, թե ինչ նկատի ունեք` տարօրինակ գործընթաց ասելով, երբ փաստացի Շառլ Միշելի «քավորությամբ»՝ Փաշինյանն ու Ալիեւը համաձայնության են եկել այդ նախագծի շուրջ:

— Խնդիրն այն է, որ խաղաղության պայմանագիրն իր հերթին ունենալու է նաեւ անվտանգային բաղադրիչ: Իսկ եթե Արցախում այսօր կանգնած է ռուս խաղաղապահը, Բրյուսելում ստորագրված պայմանագիրը որքանո՞վ է պարտադիր լինելու ռուսական կողմի կատարման համար: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները կարծում եմ՝ ե՛ւ մեր պատասխանատուները պետք է տան, ե՛ւ նաեւ բրյուսելյան հանդիպումից հետո՝ Մոսկվայի արձագանքներից պարզ կլինի, թե ընդհանրապես այդ հանդիպումը որքանո՞վ կարող է լուրջ նշանակություն ունենալ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի վերջնական ստորագրման համար:

— Օրերս Դուք ասել էիք, որ Բերձորից ադրբեջանական տեսանյութեր սոցցանցերում տարածելով՝ «մեր դարդին դարման չենք անի, դրա փոխարեն պետք է համախմբվել»: Ի՞նչ օրակարգի շուրջ եք տեսնում այսօր քաղաքական ուժերի համախմբումը:

— Կարծում եմ՝ այսօր համախմբվելը եւ գործողություն կատարելը մեկ ուղղություն պետք է ունենա՝ հստակեցնելու մեր դիրքորոշումը: Սա առաջին հերթին վերաբերում է քաղաքական ուժերին, որոնք պետք է ասեն, թե ինչ են պահանջում գործող իշխանություններից, ովքեր ի պաշտոնե պատասխանատու են այս կամ այն քայլերը կատարելու համար: Այսօր անընդհատ Բերձորից տեսանյութեր հրապարակելով, մորմոքելով ու բորբոքելով մեր ցավը՝ ըստ էության, ոչինչի չենք հասնելու: Դրա փոխարեն կան բավականին կիսատ մնացած գործեր, որոնց պետք է մեր ուշադրությունը սեւեռվի: Անընդհատ խոսվել է ԼՂԻՄ տարածքից դուրս մնացած հատվածներն Ադրբեջանին վերադարձնելու մասին, եւ այնպես չէ, որ նոր ենք Բերձորը հանձնում: Ինչեւիցե, ունենք այն, ինչ ունենք, եւ այս պահին ԼՂԻՄ սահմանների վերականգնման խնդիրը պետք է բարձրացվի: Անգամ Ադրբեջանն էր ընդունում ԼՂԻՄ սահմանները, հետեւաբար Հադրութի եւ Շուշիի հարցն այսօր պետք է բարձրացվի միջազգային մակարդակով եւ Ռուսաստանի հետ առանձին բանակցությունների միջոցով, որպեսզի մեր փախստականները վերադառնան Հադրութի 45 գյուղեր եւ Շուշի: Սա իմ կարծիքով ՝ ավելի մեծ եւ կարեւոր նշանակություն ունի, քան ամեն օր Բերձորից տեսանյութեր տեղադրելը եւ ժողովրդին անընդհատ հիշեցնելն իր ցավի մասին:

«ԿՐԿԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱԽՈՒՄԲՆ Է ՓՐԿԵԼՈՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ»

— Դուք մասնակցեցիք «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման նախաձեռնությամբ իրականացված Օշականի ճակատամարտի 195-ամյակին նվիրված միջոցառումներին: Ի՞նչ նշանակություն ունի 195 տարի առաջ տեղի ունեցած այս պատմական իրադարձության հիշատակումն այսօր:

— Ես կարեւորում եմ նման միջոցառումների անցկացումը, որովհետեւ հատկապես մատաղ սերնդի համար պատմական հիշողությունը մեծ նշանակություն կարող է եւ պետք է ունենա: Մենք չպետք է մոռանանք մեր պատմությունը, այդ թվում նաեւ հայ-ռուսական ռազմական փոխհարաբերություններն ու փոխօգնությունը, ինչի մասին շատ ժամանակ մեզ փորձում են մոռացնել տալ: Չգիտես ինչու, հայ-ռուսական հարաբերությունների մասին խոսելիս կա՛մ 1917 թվականի հեղափոխության շրջանն են նշում, կա՛մ 1894 թվից հետո եղած ժամանակահատվածը, իսկ մինչ այդ տեղի ունեցածի մասին, կարծես թե, ոչինչ չի խոսվում: Մինչդեռ նույն Օշականի ճակատամարտի ընթացքում 1131 ռուս զինվոր իրենց կյանքի գնով պայքարեցին եւ չթողեցին պարսիկների մուտքը Սուրբ Էջմիածին: Այս մասին պետք է ոչ միայն շատ խոսել, այլ անընդհատ թմբկահարել՝ ցույց տալու համար, թե հայ ժողովրդի պատմության օրհասական պահերին, ովքեր են եղել մեր կողքին: Ինչ վերաբերում է առհասարակ նման միջոցառումներ անցկացնելուն, ապա դրանք պետք է պարբերական բնույթ կրեն: Իսկ դրան զուգահեռ՝ նաեւ այն հուշարձանները, որոնք վերաբերում են այդ միջոցառումներին, պատշաճ տեսքի եւ պետական հոգածություն ներքո պետք է լինեն, որովհետեւ դրանք հաջորդ սերունդներին փոխանցելու համար պետք է ծառայեն եւ ոչ թե միայն այժմեական շահեր սպասարկեն:

— Պատմական հիշողությունը թարմացնելու փոխարեն՝ մենք այս օրերին Հայաստանում ավելի շատ տեսնում ենք հակառուսական տրամադրությունների հրահրում եւ անգամ ակցիաներ ընդդեմ Ռուսաստանի: Ի՞նչ կասեք այս մասին:

— Չէի ցանկանա հակառուսական այդ ցույցերը կամ տրամադրությունները, որոնք փորձում են տարածել մեր հասարակության մեջ, վերագրել ամբողջ ժողովրդին: Կոնկրետ այդ մարդկանց մոտ, երեւի, պատմական հիշողությունը կարճ է կամ ունեն իրենց պատճառները` նման վարքագիծ դրսեւորելու: Ես այդքան էլ լուրջ չեմ համարում այդ միջոցառումները, ցույցերը կամ գործողությունները, որովհետեւ խորապես համոզված եմ, որ մեր ժողովրդի գերակշիռ մասը, եթե չասենք ռուսամետ է, ապա լոյալ տրամադրվածություն ունի Ռուսաստանի եւ հայ-ռուսական հարաբերությունների նկատմամբ: Դրա համար մի տեսակ հանգիստ եմ վերաբերվում նման դրսեւորումներին, եթե խոսքն իհարկե չի վերաբերում այնպիսի հայտարարություններին, որոնք ակնհայտ սուտ տեղեկատվություն են պարունակում եւ կարող են վնասել հայ-ռուսական հարաբերություններին: Այդ ժամանակ, բնականաբար, Հայաստանի իշխանությունները եւ պատկան մարմինները շատ կոշտ պետք է արձագանքեն նման ցույցերին ու ակցիաներին:

— 195 տարի առաջ ռուս զինվորը եկավ եւ փրկեց Սուրբ Էջմիածինը, այսօր, երբ անընդհատ տարածքներ ենք կորցնում, եւ այս կործանարար ընթացքը չի կասեցվում, ո՞վ է գալու փրկության:

— Աստված մի արասցե, եթե հասնենք շատ ծանր, օրհասական պահի, իմ խորին համոզմամբ՝ կրկին հայ-ռուսական համատեղ զորախումբն է փրկելու Հայաստանն ու հայ ժողովրդին՝ վերջնական ֆիզիկական ոչնչացումից: Բայց, տա Աստված, չհասնենք այդ ծայրաստիճան վատ վիճակին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=235227&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ