Հայկ կրտսերը համալրեց առաջին դասարանցիների շարքը

Ներքաղաքական

Սեպտեմբերմեկյան եռուզեռը չշրջանցեց քաղաքական եւ մշակութային գործիչների ընտանիքներին: Երեկ մի շարք հայտնիների փոքրիկներ եւս առաջին անգամ մուտք գործեցին դպրոց: Դպրոցական տոնական տրամադրություն էր նաեւ Բաբուխանյանների ընտանիքում: Այս տարի առաջին դասարան գնաց ՀԱՅԿ կրտսերը` «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆԻ թոռնիկը: Փոքրիկ Հայկին դպրոց ուղեկցեցին ծնողները, տատիկն ու պապիկը: Պապիկից հաջողվեց պարզել, որ փոքրիկ Հայկը դպրոց հաճախելուն դրական եւ մեծ հետաքրքրությամբ է տրամադրված:

— Պարոն Բաբուխանյան, ո՞ր դպրոցն է հաճախելու փոքրիկ Հայկը եւ ինչո՞ւ ընտրեցիք հենց այդ դպրոցը:

— Հաճախելու է մի դպրոց, որը կոչվում է «Տաթեւ»: Դպրոցի կարգախոսն է` «Ազգ, հայրենիք, գիտելիք»: Ընտրեցինք այս դպրոցը, որպեսզի հեռու մնա այլեւայլ օտարմոլություններից եւ հասկանա առաջնայնությունը կյանքում, որը նշված է այդ դպրոցի կարգախոսի վրա: Իհարկե, այդտեղ պետք է ավելացնել նաեւ ընտանիք ու քրիստոնեական այլ արժեքներ:

— Որպես պապիկ` ի՞նչ մտահոգություններ ունեք կապված այսօրվա դպրոցի հետ ընդհանուր առմամբ:

— Պետք է հասկանանք, որ դպրոցի աղավաղումը 90-ականների սկզբից բերեց այն կատաստրոֆային, որը մենք այսօր ենք տեսնում: 30 տարի առաջ ՀՀՇ-ականները քանդեցին դպրոցը, որպես լուսավորչական ինստիտուտ, եւ այն վերածեցին վայրի եւ իրենց կառուցած գռեհիկ կապիտալիզմի օղակներից մեկը` իր ամբողջ հակաբարոյականությամբ, հակամարդկային եւ հակահայկական էությամբ հանդերձ, ինչի հետեւանքները քաղում ենք այսօր: Այն այլանդակ շերտը, որն այսօր Ազգային ժողովում է իր զազրելի կերպն ի ցույց դնում, կա նաեւ այլ ոլորտներում: Շատ անգամ չենք շփվում, բայց տեսնում ենք այդպիսի մարդկանց ոչ միայն քաղաքականության մեջ, այլեւ տարբեր ոլորտներում: Ուղղակի, դպրոցից հոգեւորը հանել են եւ տեղը սպառողականն են ներդրել: Հույս ունեմ` մեր հայկական դպրոցը, ի վերջո, ինքնամաքրման, ինքնազտման ճանապարհով եւ ինչ-որ մի ազգային ինքնապահպանման բնազդի ուժով կվերադառնա նոր մակարդակի, որտեղ հոգեւորը, լուսավորը կլինի այն բազիսը, որի վրա երեխաները կստանան բարձրակարգ կրթություն: Եթե դրան հասնենք, ուրեմն` որպես ազգ, կփրկվենք եւ մի 30 տարի հետո` հույս կունենանք, որ կվերածնվենք:

— Ի՞նչ կմաղթեք արդեն աշակերտ դարձած առաջին դասարանցիներին:

— Մաղթում եմ, որ դպրոցն ավարտեն եւ իրենց կրթությունը ստանան ավելի լավ Հայաստանում: Ցանկանում եմ, որ այդ տարիներին նրանք ձեռք բերեն խորը գիտելիքներ եւ լայն աշխարհայացք` հիմնված ազգային, քրիստոնեական բարոյականության վրա, որպեսզի դպրոցական 10 կամ 12 տարվա (գուցե մինչեւ իրենց ավարտելն էլի վերադառնանք 10-ամյա կրթության) ընթացքում երկիրը լինի խաղաղ, ամուր, անկորուստ եւ արժանապատիվ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

302444079-10160342550876214-1962461407439558419-n

Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ)