Արգելափակում ի վերջո կա՞, թե՞ ոչ. Զախարյանն այսօր կարող է դառնալ «Չելսիի» ֆուտբոլիստ
Սպորտ
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի (FA) կողմից Արսեն Զախարյանի «Չելսի» տեղափոխության վերաբերյալ արգելափակում չկա, այս մասին հայտնում է Спорт-Экспресс-ը։
Աղբյուրի փոխանցմամբ բանակցությունները շարունակվում են եւ վճռական փուլը տեղի կունենա այսօր, որի ընթացքում կողմերը կքննարկեն տրանսֆերը ձևակերպելու տարբերակները։
«Չելսին» չի կորցրել հետաքրքրությունը հայ ֆուտբոլիստի նկատմամբ և մտադիր է այսօր փակել գործարքը։
Անգլիայի Պրեմիեր լիգայում տրանսֆերային պատուհանը կփակվի սեպտեմբերի 2-ին՝ Երևանի ժամանակով 02:00-ին:

