Շուշիի հետ կապված շատ մարդիկ են դեռ պատասխան տալու ու կալանավորվելու. Գագիկ Մելքոնյանը Արզումանյանի եւ ՊՆ նոր նախագծի մասին

Հանդիպում

 Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքի, Շուշիի անկման մեղավորների շրջանակի մեծացման, Պաշտպանության նախարարությունն առաջարկած` 24 միլիոն դրամ վճարելու դեպքում պարտադիր զինվորական ծառայությունը դարձնել 4.5 ամիս՝ 2 տարվա փոխարեն, նախագծի շուրջ «Իրավունքը» զրուցել է ՊՆ նախկին փոխնախարար, ԱԺ իշխող խմբակցության պատգամավոր ԳԱԳԻԿ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ, ով նախ անդրադարձավ Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքին, նկատելով.

-եթե կալանավորել են, ուրեմն հիմքեր ունի նախաքննության մարմինը: Իսկ ինչ վերաբերում կոնկրետը Շուշիի անկման մեջ նրա գործողություններին, ապա ասեմ, որ Շուշիի հետ կապված շատ մարդիկ են դեռ պատասխան տալու ու կալանավորվելու:

-Ճանաչե՞լ եք Արզումանյանին:

-Ճանաչել եմ, երբ նա եղել է Մարտակերտի գնդի հրամանատար, երբ եղել է գումարտակի հրամանատար 8-րդում: Շատ վաղուց եմ ճանաչել:

-Եվ ինչպե՞ս կբնորոշեք նրան, որպես զինվորական:

-Ես իրեն ճանաչել եմ, բայց իր հետ չեմ ծառայել: Բայց իր վերջին գործողությունների մասին ոչինչ չգիտեմ, գիտեմ, որ ինքը նշանակվել է պատերազմի ավարտից մոտ 10-15 օր առաջ: Ընդ որում այդ պաշտոնին նշանակվել ոչ որպես գործող զինվորական, նա զորացրված է եղել:

-Այսինքն ի՞նչ եք ուզում ասել պարոն Մելքոնյան:

-Նախ մեղավոր է այն մարդը, ով Արզումանյանին նշանակել է այդ պաշտոնին, էն ով որ նշանակել է իրեն` կլինի Օնիկ Գասպարյանը, թե ով, ամենամեծ մեղավորը: Որովհետեւ էդ մարդը զինվորական ծառայության մեջ չլինելով նշանակվել է այդ պաշտոնին:

-Ի դեպ, ե՞րբ է պատասխանատվության ենթարկվելու Օնիկ Գասպարյանը:

-Քննիչ հանձնաժողովը ուսումնասիրում է բոլորի գործողությունները , ու երբ ավարտի իր գործողությունները` վստահ եղեք, որ բոլոր մեղավորները, փե ով ինչ է արել, ով ոնց է գործել, պատասխան են տալու, չկասկածեք: Էսքանը այս հարցով:

 

«ՀՆԱՐԱՎՈՐ Է, ՈՐ ԱՅԴ ՆԱԽԱԳԻԾԸ ՄԻՆՉԵՒ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ ԷԼ ՉՀԱՍՆԻ»

 

-Պաշտպանության նախարարությունը առաջարկում է` 24 միլիոն դրամ վճարելու դեպքում պարտադիր զինվորական ծառայությունը դարձնել 4.5 ամիս՝ 2 տարվա փոխարեն, Ձեր գնահատականը:

-Դա լոկ նախագիծ է, որ դեռ պետք է քննարկվի, թե հասարակության, թե կառավարության նեղ շրջանակում,  հետո  նոր կբերվի ԱԺ:

-Ձեր տեսակետն ենք ուզում իմանալ:

-Ես գտնում եմ, որ հիմա դրա ժամանակը չէր, դա պատեհ կլիներ այն ժամանակ, երբ մենք արդեն պրոֆեսիոնալ բանակ ունենայինք: Բայց այս պահին այս նախագիծը պայթունավտանգ է հենց հասարակության մեջ: ես ժողովրդի հետ շփվու եմ ու տեսնում եմ, որ մարդիկ շատ վատ են ընդունել, ասում են էլի հարուստների ու աղքատների կբաժանվի հասարակությունը:Հարուստները պետք ա փող տան էրեխեքին ազատեն, իսկ աղքատներինը` գան երկուսի տեղն էլ կռվեն, այ էսպիսի մտահոգություններ կան:

-Իսկ, այդ մտահոգությունները չե՞ք փոխանցել Կառավարությանը:

-Իհարկե, հիմա քննարկումների շրջան է, շատ հնարավոր է, որ այդ նախագիծը մինչեւ Ազգային ժողով էլ չհասնի: Որովհետեւ հետեւանքները շատ ծանր են լինելու: Եթե չփոխվի նախագիծը, ես այդ ժամանակ իմ խոսքը կասեմ:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

https://iravunk.com/sim/?p=235143&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ