«Իհարկե, ցանկանում եմ դառնալ Ռուսաստանի առաջնության լավագույն ռմբարկու։ Միշտ ցանկանում ես որքան հնարավոր է շատ գոլեր խփել, բայց գլխավորն այն է, որ այդ ցանկությունը չվնասի թիմին։
Պետք է աշխատել թիմի օգտին և ինքս գոլ խփեմ, երբ պետք է, իսկ այլ իրավիճակներում փոխանցում կատարեմ ուրիշներին: Առաջին հերթին ցանկանում եմ, որ հաղթի «Կրասնոդարը»։ Իսկ անձնական վիճակագրությունը ավելի ուշ»,- Սպերցյանին է մեջբերում «Известия»-ն:
Սպերցյանը խոսել է նաեւ մերձմոսկովյան «Խիմկիի» դեմ կայացած գավաթային խաղի մասին (2-0), որի մեկնարկային րոպեներից խաղադաշտում չի եղել եւ փոխարինման է դուրս եկել 71-րդ րոպեին։
«Շատ ուրախ եմ, որ կարողացանք հաղթել, շատ կարևոր խաղ էր։ Հաջորդ խաղը երկու օրից է, պետք է պատրաստվել:
Ինչո՞ւ մեկնարկային կազմում չէի: Չգիտեմ, դա մարզչի որոշումն էր»,- Metaratings-ի հետ զրույցում հայտնել է Սպերցյանը։

