Սեպտեմբերի 2-ին պետք է լինել Ֆրանսիայի հրապարակում. Իշխան Սաղաթելյան

Ներքաղաքական

Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 

«Բրյուսելում նախօրեին տեղի ունեցած հանդիպումից հետո մենք կրկին տեսանք, որ Հայաստանն ու Արցախը միջազգային հարթակներում մեր շահերը պաշտպանող որևէ ներկայացուցիչ չունի։ Ադրբեջանի նախագահ Ալիևն այդ հանդիպմանը ներկայացել էր սեփական օրակարգով ու, ըստ էության, լուծել իր առջև դրված բոլոր խնդիրները։ Իսկ Նիկոլը, փաստորեն ընդունելով թշնամու հերթական թելադրանքները, շարունակում է բարբաջել այսպես կոչված խաղաղության օրակարգրի մասին։

Սիրելի հայրենակիցներ, արձանագրելով այս ամենը, մենք պետք է հստակ գիտակցենք, որ հայկական երկու պետությունների ու մեր ժողովրդի շահերը պաշտպանող միակ հարթակը շարունակում է մնալ Ֆրանսիայի հրապարակը։ Առավել քան երբևէ մեր ժառանգությանը տեր կանգնելու գործը դառնում է մեր ազգի պարտականությունը։

Սեպտեմբերի 2-ին պետք է լինել Ֆրանսիայի հրապարակում՝ աշխարհին, թշնամիներին, Հայաստանում իշխանություն զբաղեցնող նրանց դաշնակիցներին ցույց տալու, որ հայ ազգը չի լքել Արցախը և որ հայ ազգը տեր է իր Հայրենիքին։ Արցախյան առաջին պատերազմը հաղթած հերոսների սերունդները դեռևս ապրում են մեր հայրենիքում և պատրաստվում շենացնել այն։ Մեզանից յուրաքանչյուրի պարտքն ու պատիվն է պաշտպանել մեր ազգային շահը, Հայաստանն ու Արցախը։

Ուստի կհանդիպենք վաղը, ժամը 19։30-ին Ֆրանսիայի հրապարակում»։

 

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին