ՄՈՍԿ­ՎԱ­ՅԻ ԶԳՈՒ­ՇԱ­ՑՈՒՄ­ՆԵ­ՐԸ ԿԱԶ­ԴԵ՞Ն ԲՐՅՈՒ­ՍԵ­ԼԻ ՀԱՆ­ԴԻՊ­ՄԱՆ ԱՐ­ԴՅՈՒՆՔ­ՆԵ­ՐԻ ՎՐԱ

Վերլուծություն

Բրյու­սե­լում այ­սօր նա­խա­տես­վում է Նի­կոլ Փա­շի­նյա­նի եւ Իլ­համ Ա­լի­ե­ւի հեր­թա­կան հան­դի­պու­մը՝ Եվ­րո­պա­կան խորհր­դի նա­խա­գահ Շառլ Մի­շե­լի քա­վո­րու­թյամբ: Մի­այն այն փաս­տը, որ հան­դիպ­ման մա­սին հայտ­նի դառ­նա­լու փու­լում Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի հետ Շառլ Մի­շե­լի շփում­նե­րի մա­սին չի խոս­վել, ար­դեն իսկ հիմ­նա­վո­րում է, որ այս հան­դի­պամ կազ­մա­կերպ­ման հետ Եվ­րա­խորհր­դի նա­խա­գա­հը ո­րե­ւէ կապ չու­նի: Այն է՝ կազ­մա­կեր­պիչ­ներն այլ ու­ժա­յին կենտ­րոն­ներն են, ա­վե­լի կոնկ­րետ՝ Վա­շինգ­տո­նը:

ԽԱ­ՂԸ ԴԱՐ­ՁԵԼ Է ՇԱՏ Ա­ՎԵ­ԼԻ ԲԱՑ

Ա­սենք, նշվա­ծն ի սկզբա­նե էլ պարզ էր, որ ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի եվ­րո­պա­կան սո­վո­րա­կան կա­տա­րա­ծու Շառլ Մի­շե­լը «Բրյու­սե­լյան ձե­ւա­չա­փում» եւս նույն՝ կա­տա­րա­ծո­ւի ֆունկ­ցի­ա­յի մեջ է,  իսկ ի­րա­կան կազ­մա­կեր­պիչ­նե­րը Վա­շինգ­տո­նում են: Բայց ե­թե ժա­մա­նա­կին Մի­շե­լին փոր­ձում  է­ին ցու­ցադ­րա­բար մղել ա­ռա­ջին պլան, այն է՝ զան­գում էր Նի­կո­լին, Ա­լի­ե­ւին, հե­տո հայ­տա­րա­րում, թե հան­դիպ­ման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն է ձեռք բե­րել, ա­պա հի­մա այդ ման­րուք­նե­րին ի­րա­կան կազ­մա­կեր­պիչ­ներն ար­դեն ու­շադ­րու­թյուն չեն դարձ­նում: Այ­սինքն, խա­ղը դար­ձել է շատ ա­վե­լի ան­թա­քույց, բաց, ինչ­պես այլ ուղ­ղու­թյուն­նե­րով ըն­թա­ցող հա­ման­ման խա­ղե­րը: Ընդ ո­րում, նշված գոր­ծըն­թաց­նե­րում այս խա­ղա­ոճն է՝ մի կողմ թող­նել բո­լոր ձե­ւա­կա­նու­թյուն­նե­րը եւ խնդի­րը խա­ղա­ցող­նե­րին ներ­կա­յաց­նել ծայ­րա­հե­ղո­րեն պարզ՝ ում կող­մից  ես՝ Վա­շինգ­տո­նի՞, Մոսկ­վա­յի՞, թե ինչ:

Այս ի­րա­վի­ճա­կը մեր պա­րա­գա­յում է­ա­կան է նրա­նով, որ մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ բրյու­սե­լյան այս նոր հան­դի­պու­մը եւս կըն­թա­նա նույն «կամ-կամ» տրա­մա­բա­նու­թյամբ՝ ա­մե­րի­կյա՞ն, թե՝ ռու­սա­կան վե­րահս­կո­ղու­թյամբ եք շա­րու­նա­կե­լու գոր­ծըն­թա­ցը: Ընդ ո­րում, տեխ­նի­կա­կան ի­մաս­տով այս եր­կու մո­տե­ցում­նե­րի տար­բե­րու­թյու­նը մի «չնչին բան» է: Ա­մե­րի­կյան սխե­ման նա­խա­տե­սում է «Խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գիր», որ­տեղ պար­զա­պես չի հի­շա­տակ­վի Ար­ցա­խի հար­ցը, այ­սինքն՝ նման փաս­տաթղ­թի ստո­րագր­ման դեպ­քում հա­կա­մար­տու­թյու­նը կհա­մար­վի կար­գա­վոր­ված, ո­րից  հե­տո կող­մե­րին կմնա շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նել ռուս­նե­րին՝ օգ­նու­թյան հա­մար եւ կխնդրեն զոր­քե­րը հե­ռաց­նել: Ռու­սա­կան սցե­նարն է­լի նույն «Խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գիրն» է են­թադ­րում: Մի­այն ընդգծ­մամբ, որ դա Ար­ցա­խի հետ ո­րե­ւէ կապ չու­նի, այլ ըն­դա­մե­նը Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի հա­րա­բե­րու­թյուն­նե­րի թե­ման է՝ դի­վա­նա­գի­տա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ, սահ­ման­նե­րի հստա­կե­ցում, ճա­նա­պարհ­նե­րի գոր­ծար­կում եւ այլն: Այ­սինքն, այն ա­մե­նը, ինչ նա­խա­տես­ված է ե­րեք ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րով՝  նո­յեմբ­ե­րի 9-ի, Մոսկ­վա­յի եւ Սո­չի­ի: Իսկ սա  են­թադ­րում է, որ ռու­սա­կան զոր­քե­րը պետք է մնան Ար­ցա­խում:

Այ­սինքն, ո՞ր ուղ­ղու­թյամբ են ա­ռաջ գնա­լու Ա­լի­ե­ւը եւ Նի­կո­լը, թե­րեւս հենց այս հարցն է, որ կդառ­նա այ­սօր­վա հան­դիպ­ման ա­ռանց­քը, թե­եւ քննար­կում­նե­րի ըն­թաց­քը կմնա կու­լո­ւար­նե­րում: Ուս­տի­եւ փոր­ձենք հաս­կա­նալ՝ ո՞ր տար­բե­րակն է ա­ռա­վել հա­վա­նա­կան:

 

ՆԻ­ԿՈ­ԼԸ ՆՈ­ՐԻՑ ԿՏՐՈՒԿ ՇՐՋԱ­ԴԱՐ­ՁԻ՞ Է ԳՆՈՒՄ

Նկա­տենք, որ բրյու­սե­լյան հան­դիպ­ման շե­մին ռու­սա­կան մի շարք աղ­բյուր­ներ մատ­նան­շե­ցին, որ Մոսկ­վան հստակ պատ­կե­րաց­նում է ինչ­պես խա­ղի է­ու­թյու­նը, այն­պես էլ՝ խա­ղադ­րույք­նե­րը: Օ­րի­նակ «Կո­մեր­սան­տը» ընդգ­ծում է, թե ինչ­քան էլ որ Բրյու­սե­լի հան­դիպ­ման նա­խօ­րե­ին Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի փոխ­վար­չա­պետ­նե­րը  ե­րեք­շաբ­թի Մոսկ­վա­յում սահ­ման­նե­րի սահ­մա­նա­զատ­ման եւ անվ­տան­գու­թյան հար­ցե­րով հանձ­նա­ժո­ղով­նե­րի հա­մա­տեղ նիստ կանց­կաց­նեն, սա­կայն. «Գլխա­վոր ի­րա­դար­ձու­թյու­նը տե­ղի կու­նե­նա հա­ջորդ օ­րը»: Այն է՝ «Ուկրա­ի­նա­կան հա­կա­մար­տու­թյամբ ա­ռա­ջա­ցած աշ­խար­հա­քա­ղա­քա­կան առ­ճա­կատ­ման ֆո­նին Բրյու­սե­լը փոր­ձում է օգտ­վել դրա­նից՝ Ռու­սաս­տա­նից գլխա­վոր խա­ղա­ղա­պա­հի դե­րը խլե­լու հա­մար»: Ա­վե­լին, լրատ­վա­մի­ջոցն ընդգ­ծում է, որ Բրյու­սե­լում «Իլհամ Ա­լի­ե­ւի եւ Նի­կոլ Փա­շի­նյա­նի եր­րորդ հան­դի­պու­մը կա­րող է վճռո­րոշ դառ­նալ եր­կու կող­մե­րի հա­մար՝ ո­րո­շե­լով Հա­րա­վա­յին Կով­կա­սում խա­ղա­ղու­թյան գոր­ծըն­թա­ցի հե­տա­գա ըն­թաց­քը...»:

Այ­սինքն, Մոսկ­վա­յի պատ­կե­րա­ցու­մը հենց այն է, ո­րի մա­սին խո­սե­ցինք՝ Բրյու­սե­լում կփոր­ձեն հայ-ադրբե­ջա­նա­կան, նե­րա­ռյալ՝ ար­ցա­խյան գոր­ծըն­թա­ցի նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյու­նը ՌԴ-ից խլել: Ընդ ո­րում, «Կո­մեր­սան­տը» նա­եւ պարզ ակ­նար­կում է, որ մտնե­լով այդ խա­ղի մեջ, Նի­կո­լը, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, ա­ռա­վել քան լուրջ մտած­մունք­նե­րի եւ վա­խե­րի ա­ռիթ ու­նի: Ըստ թեր­թի. «Անցյալ շա­բաթ Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը զան­գա­հա­րեց ՌԴ նա­խա­գահ Վլա­դի­միր Պու­տի­նին: Սա­կայն եր­կու ղե­կա­վար­նե­րի զրույ­ցը չկա­րո­ղա­ցավ թու­լաց­նել Ե­րե­ւա­նում տի­րող լար­վա­ծու­թյու­նը...»: Ակ­նար­կը սա  է. Նի­կո­լը, հաշ­վի առ­նե­լով նա­եւ օ­գոս­տո­սի ըն­թաց­քում Մոսկ­վա­յի ցույց տված եր­կու «դե­ղին քար­տե­րը», փոր­ձել է Պու­տի­նին հա­մո­զել, թե ա­մե­նե­ւին էլ միտք չու­նի ռուս­նե­րին «գցել», բայց դրա­նով Կրեմ­լի տրա­մադ­րու­թյուն­նե­րը ո­րե­ւէ կերպ չեն փոխ­վել: Եվ այս ֆո­նին ար­դեն պա­տա­հա­կան չէ, որ նի­կո­լյան խուն­տա­յի՝ Մոսկ­վա­յին հա­ճո­յա­նա­լու ջան­քե­րը վեր­ջին ժա­մա­նակ­ներս է­ա­պես ա­ճե­ցին: Այս­պես, ե­թե մինչ այս ընդ­հուպ Նի­կո­լի մա­կար­դա­կով մի գլուխ քննա­դա­տա­կան բո­ղոք էր ուղղ­վում ռու­ս խա­ղա­ղա­պահ­նե­րի հան­դեպ, ա­պա նա­խօ­րե­ին, Միր­զո­յան Ա­րա­րա­տի ղե­կա­վա­րած գրա­սե­նյակը «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան եւ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան մի­ջեւ Բա­րե­կա­մու­թյան, հա­մա­գոր­ծակ­ցու­թյան եւ փո­խա­դարձ օգ­նու­թյան» պայ­մա­նագ­րի 25-ամյա­կի մա­սին ու­ղեր­ձում նման ճոխ մտքեր էր հաս­ցե­ագ­րել այդ նույն խա­ղա­ղա­պահ­նե­րին. «Մեր ե­րախ­տա­գի­տու­թյունն ենք հայտ­նում ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի այն ա­ռանձ­նա­հա­տուկ դե­րա­կա­տա­րու­թյան հա­մար, ո­րը կոչ­ված է հա­մա­պա­տաս­խան պայ­ման­ներ ա­պա­հո­վե­լու  Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի խա­ղաղ եւ ար­ժա­նա­պա­տիվ կյան­քի վե­րա­կանգն­ման հա­մար: Հա­յաս­տա­նում  եւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղում բարձր են գնա­հա­տում ռու­սաս­տա­նյան կող­մի գոր­ծուն քայ­լե­րը՝ ուղղ­ված Հա­րա­վա­յին Կով­կա­սի տա­րա­ծաշր­ջա­նում  հա­մա­պար­փակ  խա­ղա­ղու­թյան, վստա­հու­թյան մթնո­լոր­տի եւ բար­գա­վաճ­ման հաս­տատ­մա­նը: Հա­մոզ­ված ենք, որ տա­րա­ծաշր­ջա­նում կա­յու­նու­թյան հաս­տատ­ման ճա­նա­պար­հը 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ի, 2021թ. հուն­վա­րի 11-ի եւ նո­յեմ­բե­րի 26-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հստակ ի­րա­կա­նա­ցումն է»:

Լավ, ե­թե խա­ղա­ղա­պահ­ներն այդ­քան «առանձ­նա­հա­տուկ» են, իսկ տա­րա­ծաշր­ջա­նում կա­յու­նու­թյան հաս­տատ­ման ճա­նա­պար­հը «2020թ. նո­յեմ­բե­րի 9-ի, 2021թ. հուն­վա­րի 11-ի եւ նո­յեմ­բե­րի 26-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի հստակ ի­րա­կա­նա­ցումն է», ա­պա էլ ի՞նչ Բրյու­սել: Ա­մեն դեպ­քում, Մոսկ­վան ԱԳՆ-ի մա­կար­դա­կով նման «սի­րո խոս­տո­վա­նու­թյուն­ներն» ըն­կա­լո՞ւմ է՝ որ­պես Բրյու­սե­լում ՌԴ-ին «չգցե­լու» ռե­ալ խոս­տում: Հա­զիվ թե, այն­տեղ Նի­կո­լին շատ լավ գի­տեն:

 

ՌՈՒ­ՍԱ­ԿԱՆ ՎԵՐ­ՋԻՆ ԶԳՈՒ­ՇԱ­ՑՈՒ­ՄԸ

Ա­մեն դեպ­քում, ՀՀ ԱԳՆ-ի հի­շա­տակ­ված  ջեր­մե­ռանդ տո­նին հա­ջոր­դեց Պու­տի­նի զան­գը Նի­կո­լին, ո­րը հու­շում է, որ Մոսկ­վան շարժ­վում է՝ «փայ­տը ձեռ­քիցդ մի գցիր» սկզբուն­քով: Զան­գի ա­ռի­թը նույնն էր՝ «Երկկողմ բա­րե­կա­մու­թյան, հա­մա­գոր­ծակ­ցու­թյան եւ փո­խօգ­նու­թյան» պայ­մա­նագ­րի ստո­րագր­ման 25-րդ տա­րե­դար­ձը: Եվ ա­հա, այդ մա­սին ՀՀ կա­ռա­վա­րու­թյան պաշ­տո­նա­կան հա­ղոր­դագ­րու­թյու­նում, տա­րե­դար­ձի հետ կապ­ված շնոր­հա­վո­րա­կան ստան­դարտ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րից հե­տո, այս միտքն է նշված. «Անդրա­դարձ է կա­տար­վել նա­եւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի շուրջ ի­րա­վի­ճա­կին: Մաս­նա­վո­րա­պես, ընդգծ­վել է 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ի, 2021 թվա­կա­նի հուն­վա­րի 11-ի եւ նո­յեմ­բե­րի 26-ի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հե­տե­ւո­ղա­կան ի­րա­կա­նաց­ման կա­րե­ւո­րու­թյու­նը»: Իսկ ա­հա ՌԴ նա­խա­գա­հի պաշ­տո­նա­կան կայ­քում այդ հատվա­ծը մի փոքր այլ կերպ է շա­րադր­ված. «Անդրա­դարձ է կա­տար­վել Ռու­սաս­տա­նի, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի ղե­կա­վար­նե­րի 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ին, հուն­վա­րի 11-ին եւ 2021 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 26-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րե­րի ի­րա­կա­նաց­ման ո­րոշ գործ­նա­կան աս­պեկտ­նե­րին, ո­րոնք ա­ռանց­քա­յին նշա­նա­կու­թյուն ու­նեն տա­րա­ծաշր­ջա­նում կա­յու­նու­թյան եւ անվ­տան­գու­թյան պահ­պան­ման հա­մար»: Այ­սինքն, ինչ­քան է­լ որ Նի­կո­լը փոր­ձում է հրամց­նել «ստան­դարտ» աշ­խա­տան­քա­յին պատ­կեր, այ­սինքն՝ ա­մեն բան լավ  է, Կրեմ­լը ընդգ­ծում է, որ ե­ռա­կողմ պայ­մա­նագ­րե­րի հետ կապ­ված կան մի­ան­գա­մայն կոնկ­րետ «գործ­նա­կան աս­պեկտ­ներ, ո­րոնք ա­ռանց­քա­յին նշա­նա­կու­թյուն ու­նեն տա­րա­ծաշր­ջա­նում կա­յու­նու­թյան եւ անվ­տան­գու­թյան պահ­պան­ման հա­մար»: Այն է՝ այդ «գործ­նա­կան աս­պեկտ­նե­րից» շե­ղու­մը «տա­րա­ծաշր­ջա­նում կա­յու­նու­թյան եւ անվ­տան­գու­թյան պահ­պան­ման» հար­ցում եւս կա­րող է շե­ղում­ներ ա­ռա­ջաց­նել: Իսկ երբ նման բան աս­վում է Բրյու­սե­լի հան­դիպ­ման նա­խօ­րե­ին, ա­պա սա  դառ­նում է պարզ ակ­նարկ, ա­վե­լի ճիշտ՝ կոնկ­րետ զգու­շա­ցում, որ այդ շե­ղում­նե­րը կա­րող են ա­ռա­ջա­նալ հենց Բրյու­սե­լում:

Տպա­վո­րու­թյու­նը սա  է. օ­գոս­տո­սի կե­սե­րից սկսած Մոսկ­վա­յից գա­լիս է նման զգու­շա­ցում­նե­րի իս­կա­կան հոսք՝ հե­ռու մնա­ցեք ա­մե­րի­կյան խա­ղե­րից, դրա վեր­ջը կա­րող է մի­ան­գա­մայն ծանր լի­նել: Իսկ թե ինչ­քա­նով են այդ նախ­ազ­գու­շա­ցում­ներն ի­րենց դերն ու­նե­ցել, պարզ կդառ­նա այ­սօր-վա­ղը՝ բրյու­սե­լյան հան­դի­պու­մից հե­տո:

Ինչ վե­րա­բե­րվում է Ա­լի­ե­ւին, ա­պա նա Մոսկ­վա­յի ա­ռաջ  բո­լո­րո­վին այլ փաս­տարկ­ներ է դնում. մեզ պետք է խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գիր, ո­րը խոս­տա­ցել եք եւ ե­թե չեք կա­րո­ղա­նում ա­պա­հո­վել, ու­րեմն կա­րող եմ օգտ­վել այլ հար­թակ­նե­րից: Նման տրա­մա­բա­նու­թյամբ հար­ցը  ներ­կա­յաց­նե­լու պա­րա­գա­յում Ա­լի­ե­ւի վրա ոչ թե կգո­ռան, այլ կփոր­ձեն հե­տը լե­զու գտնել: Ա­մեն դեպ­քում, նա շա­հե­կան վի­ճա­կում է: Իսկ այն, որ Բա­քուն ո­րո­շել է դի­տոր­դի կար­գա­վի­ճա­կով մաս­նակ­ցել Ռու­սաս­տա­նում սեպ­տեմ­բե­րի 1-7-ը անց­կաց­վե­լիք «Արե­ւելք-2022» մի­ջազ­գա­յին զո­րա­վար­ժու­թյուն­նե­րին (որին մաս­նակ­ցե­լու է Չի­նաս­տա­նը, Հնդկաս­տա­նը, Ղա­զախս­տա­նը, Բե­լա­ռու­սը, Ալ­ժի­րը եւ այլ պե­տու­թյուն­նե­րի ա­վե­լի քան 50 հա­զար զին­վո­րա­կան­ներ),  գա­լիս է իր հեր­թին հու­շե­լու, որ Ա­լի­ե­ւը շա­րու­նա­կում է բազ­մա­պա­տիկ ան­գամ ա­վե­լի գրա­գետ գոր­ծել, քան Նի­կո­լը:

Ամբողջական տարբերակը` «Իրավունքի» այսօրվա տպագիր տարբերակում:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում