«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ի՞նչ գործոններ են բարձրացնում քրոնիկական հիվանդությունների առաջացման վտանգը

Առողջապահական

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները քրոնիկական հիվանդությունները սահմանում են որպես «վիճակ, որը տեւում է 1 եւ ավելի տարիներ եւ պահանջում է մշտական բուժզննում, կամ վիճակ, որը սահմանափակում է ամենօրյա կենսագործունեությունը»։ Չնայած քրոնիկական հիվանդությունները կանխելու հաստատուն միջոց չկա, գոյություն ունեն այնպիսի կենսական վիճակեր, որոնք զգալիորեն բարձրացնում են դրանց առաջացման հավանականությունը։ Ընտանեկան բժիշկ Թոմի Միթչելը Eat This, Not That!-ի պորտալի հարցազրույցում նշել է այն գործոնները, որոնք զգալիորեն բարձրացնում են քրոնիկական հիվանդությունների առաջացման վտանգը։

Բժիշկն այդ ցուցակում առաջինը նշել է ծխելը։ Բացի թոքերի քաղցկեղից եւ շնչուղիների այլ հիվանդություններից՝ ծխելը բարձրացնում է նաեւ սրտային հիվանդությունների, կաթվածի եւ այլ հիվանդագին վիճակների առաջացման հավանականությունը։

Բժիշկ Միթչելի խոսքով՝ ավելորդ քաշը կամ ճարպակալումը բարձրացնում է մի քանի լուրջ հիվանդությունների առաջացման վտանգը, ներառյալ սրտի հիվանդությունները, երկրորդ տեսակի դիաբետը եւ քաղցկեղի որոշ տեսակներ։ Վերջին երեք տասնամյակում ճարպակալմամբ տառապող մեծահասակների տոկոսն ավելացել է ավելի քան երկու անգամ։ Եթե ներկա միտումները շարունակվեն, ապա 2030թ. բոլոր մեծահասակների գրեթե կեսն աշխարհում կունենա ավելորդ քաշ կամ ճարպակալում։

Մասնագետը ալկոհոլի չարաշահումը նույնպես նշել է որպես գործոն, որը բարձրացնում է քրոնիկական հիվանդությունների առաջացման վտանգը։ Ալկոհոլի օգտագործումը կարող է խախտել օրգանիզմի ճիշտ մարսելու ունակությունը եւ պակասեցնել սննդարար նյութերը։ Սննդարար նյութերի անբավարարությունը կարող է դառնալ առողջական մի շարք խնդիրների առաջացման պատճառ։ Ալկոհոլի օգտագործումը կարող է նաեւ ջրազրկել օրգանիզմը, ինչը կհանգեցնի այնպիսի խնդիրների, ինչպիսին են գլխացավը, հոգնածությունը եւ մաշկի չորությունը։ Այս բոլոր գործոնները նպաստում են հիվանդությունների առաջացման վտանգի մեծացմանը։

Երբ մշտական ճնշման մեջ եք գտնվում, ձեր օրգանիզմն արտադրում է հորմոններ, ինչպիսին են կորտիզոլը եւ ադրենալինը, նշել է բժիշկ Միթչելը։ Այդ հորմոնները կոչված են օգնել ձեզ՝ արձագանքելու վտանգին, բայց եթե դրանք չափից շատ են արտադրվում, կարող են վնասել արյունատար անոթները, սիրտը եւ ուղեղը։ Ժամանակի ընթացքում դա կարող է հանգեցնել այնպիսի հիվանդությունների առաջացման, ինչպիսին են սրտի հիվանդությունները, կաթվածը, տագնապայնությունը եւ դեպրեսիան։

https://med.news.am/arm/news/32660/inch-gortsonner-en-bardzracnum-qronikakan-hivandutyunneri-arajacman-vtangy.html

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան