Արդյոք դաշտանադադարը կնոջ ակտիվ կյանքի ավարտն է

Ախ կանայք

Դաշտանադադարը (կլիմաքս) վերարտադրողական շրջանի ավարտն է, բնության կողմից երեխաներ ծննդաբերելու համար հատկացված ժամանակահատվածի վերջը։

Գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Ելենա Գևորկովայի հավաստմամբ՝ սա հիվանդություն չէ, այլ բնական կենսաբանական գործընթաց, որը, սակայն, հաճախ կործանարար ազդեցություն կարող է ունենալ կնոջ համար՝ թե՛ բարոյապես, թե՛ ֆիզիկապես։

«Կլիմաքս» բառը թարգմանվում է որպես սանդուղքի աստիճան: Քայլ՝ երիտասարդությունից դեպի ծերություն, թե՞ ... երկրորդ երիտասարդություն։ Ընտրությունը կատարում է ինքը՝ կինը։ «Դուք կարող եք խոնարհաբար ընդունել մարման անխուսափելիությունը, կամ կարող եք երկար տարիներ ապրել ակտիվ ու երջանիկ կյանքով: Գեղեցիկ և առողջ հասունությունը միշտ չէ, որ ի վերուստ տրվող նվեր է, այն հաճախ մեծ աշխատանքի արդյունք է»,-նշում է Ելենա Գևորկովան։

Դաշտանադադարը տեղի է ունենում, երբ ընկնում է էստրադիոլը՝ կանանց հիմնական հորմոնը: Վերջինս պատասխանատու է ամեն ինչի համար։ Եվ սա չափազանցություն չէ․ էստրադիոլն ազդում է ոչ միայն ուղիղ թիրախային օրգանների, այսինքն՝ արգանդի, ձվարանների, հեշտոցի, կաթնագեղձերի, այլև կնոջ ողջ օրգանիզմի վրա։ Կանացիությունը, սեքսուալությունը, հղիությունը, ծննդաբերությունը՝ այս ամենն ուղղակիորեն վերահսկվում է «ամենականացի» հորմոնի կողմից։ Էստրադիոլի կորուստը մեծ սթրես է օրգանիզմի համար։ Կլիմաքսի բուժման թերապիան հիմնված է դրա վերականգնման վրա:

Գինեկոլոգ-էնդոկրինոլոգ Ելենա Գևորկովա

Գինեկոլոգ-էնդոկրինոլոգի խոսքով՝ վիճակագրորեն հորմոնալ թերապիայի կիրառումը մեր երկրներում ուղղակի ողբալի է, ռուս կանանց 1%-ից քիչն է օգտագործում համապատասխան դեղամիջոցներ։ Հայ կանանց շրջանում այս ցուցանիշն էլ ավելի փոքր է։ Մինչդեռ Անգլիայում հորմոնային փոխարինող թերապիայից օգտվում է յուրաքանչյուր երկրորդ կինը, Գերմանիայում՝ յուրաքանչյուր չորրորդը, իսկ Ֆրանսիայում կանանց առնվազն մեկ երրորդը հորմոններ է օգտագործում։ «Կանայք ձգտում են պահպանել գեղեցկությունը՝ դիմելով կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության ծառայություններին, սակայն մեծ մասամբ հաշվի չեն առնում ամենակարևոր տեսանկյունը՝ հորմոնալ կարգավիճակի նորմալացումը»,-նկատում է Ելենա Գևորկովան։

Ինչո՞ւ են հորմոններն այդքան վախեցնող: Պատճառները, ըստ մասնագետի, բժշկական գիտելիքների և արդի տվյալների ցածր մակարդակն է ինչպես կին հիվանդների, այնպես էլ բժիշկների շրջանում։ Տնտեսական բաղադրիչի առումով՝ որքան աղքատ է երկիրը, այնքան քիչ հնարավորություն և ցանկություն է արձանագրվում հարմարավետ կյանքի համար։ Հորմոնալ թերապիայի նկատմամբ վախի ու անվստահության ժառանգությունը նաև ավագ սերնդի վատ փորձի հետուանք է:

https://iravunk.com/sim/?p=234812&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան