Գոնե հիմա լսեք, եթե, իհարկե, Հայրենիքը թանկ է բոլորիս համար. Բալասանյան

Ներքաղաքական
Արեւմտյան Բալկանների հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Գաբրիել Էսկոբարն այսօր հայտարարել է, որ եկել է մոռանալու սկզբունքը, թե Կոսովոն Սերբիա է, այլ հայտարարելու նոր սկզբունքի մասին՝ Սերբիան ու Կոսովոն Եվրոպա են։ Անդրադառնալով վերոնշյալին՝ ԵՊՀ միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու ԳՐԻԳՈՐ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ գրում է. «Հասկանում եք, մենք ինչ ենք կորցրել վերջին 30 տարիների ընթացքում: ԱՄՆ հայկական կազմակերպությունները, հայկական լոբբիստական կազմակերպությունները հենց այս հարցով պետք է հիմնականում զբաղվեին, կազմակերպություններ, որոնց հզորության մասին խոսում էր նաեւ Բժեզինսկին։ Պետք է աշխատեին, որ այսօր Կոսովոյի նախադեպը վերաբերվեր նաեւ Արցախին։ Ունեինք իրավունք փոշիացնել հայկական հզոր լոբբիի պոտենցիալը: Չունեինք, բայց չարեցինք հնարավորն ու անհնարը Արցախի հայության իր պատմական Հայրենիքում ապրելու անբեկանելի իրավունքը ապահովելու համար։ Չօգտագործեցինք ԽՍՀՄ չարիքի կայսրություն հռչակած ԱՄՆ իսթեբլիշմենթի հետ նրբորեն աշխատելու համար։ Ինչպես կարելի է ԽՍՀՄ սահմանները համարել հիմք տարածքային ամբողջականության ապահովման համար, եթե հենց Ադրբեջանը իրեն չէր համարում այդ պետության իրավահաջորդ:  Չէինք հասկանում, շատ էինք ինքնավստահ, հավատում էինք համաշխարհային արդարության գաղափարին, մեր պայքարն արդար էր, ու դա պետք է բոլորն ընդունեին: Ոչ եւ երիցս ոչ։ Պետք էր աշխատել։ Տքնաջան աշխատել։ Օգտագործել շանտաժը, քծնանքը, նույն ապրանքը մի քանի տեղ վաճառելու հնարավորությունը։ Չարեցինք, արխային ընկանք ու հիմա ունենք այն, ինչ ունենք։ Կադրերն են որոշում ամեն ինչ, ասում էր մի շատ խելացի մարդ։ Ցանկացած ձախողում ունի կոնկրետ անուն և ազգանուն, զգուշացնում էր մի շատ փորձված մարդ։ Չլսեցինք։ Գոնե հիմա լսեք, եթե, իհարկե, Հայրենիքը թանկ է բոլորիս համար»։
Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին