Փաշինյանի՝ Մոսկվային «քցելու» բացահայտ փորձերը և ռևերանսն Արևմուտքին

Վերլուծություն

Վերջին շրջանում Հայաստանի իշխանություններն ակնհայտ ակտիվություն են դրսևորում Արևմուտքի հետ հարաբերությունների զարգացման հարցում: Դա առաջին հերթին դրսևորվում է այն բարձր մակարդակի հանդիպումներով, որոնք ունենում են Նիկոլ Փաշինյանի կաբինետի անդամներն  արևմտյան կառույցների և պետությունների ղեկավարների հետ: Դիցուք՝ շաբաթներ առաջ Հայաստան էր ժամանել Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան: Գաղտնիք չէ, որ Լիտվան ԵՄ թերևս ամենահակառուսական կողմնորոշում ունեցող պետություններից է, այն 2004 թվականից անդամակցում է ՆԱՏՕ-ին: Բնականաբար, Լիտվայի նախագահի ընդունելությունը հստակ մեսիջ էր ռուսական կողմին, որով ընդգծվում է ՀՀ իշխանություննեի պրո-արևմտյան ուղղվածությունը:  Լիտվայի նախագահին ընդունելուց զատ, Հտարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի դեսպան Բեդրիխ Կոպեցկիին։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպման ժամանակ քննարկում է ծավալվել էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում չեխական ընկերությունների ներգրավվածության շուրջ։ Մինչդեռ մենք գիտենք, որ էներգետիկ ոլորտը  ռուսական կապիտալի հետաքրքրության ոլորտն է:

Ինքը` Նիկոլ Փաշինյանը, վերջերս նույնպես հանդես եկավ բացահայտ հակառուսական մեսիջներով: Դիցուք՝ անկախության հռչակագրի ընդունման տարելիցի կապակցությամբ տարածված հայտարարության մեջ Փաշինյանը երկու անգամ ընդգծել է այն հանգամանքը, որ մեր դաշնակիցները միայն մեր դաշնակիցները չեն և այդ իրողության հետ պետք է հաշվի նստել: Ակնհայտ է, որ սա բացահայտ քաղաքական կսմիթ էր ուղղված ՌԴ-ին: Իսկ այս կսմիթը, ի դեպ, տեղի ունեցավ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան կողմից ՀՀ ԱԳՆ-ին ուղղված պաշտոնական նոտայիից օրեր անց: Հասկանալի է, որ Սուրմալուի դեպքն ընդհամենը առիթ էր, իսկ նոտան ինքնին ուղղված էր ՀՀ քաղաքական իշխանություններին և, ըստ էության, սթափեցնող ազդեցություն պետք է ունենար: 

Արդյո՞ք ունեցավ: Այն բանից հետո, երբ ՌԴ նախագահի աշխատակազմը հայտարարում է, որ օգոստոստի 31-ին Մոսկվայում կանցկացվի Փաշինյան-Ալիև հանդիպումը, հայկական կողմը հայտարարում է, որ այդ հանդիպումը տեղի է ունենալու Բրյուսելում, ասել է թե՝ ԵՄ հովանու ներքո: Ավելին` Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ Բրյուսելում ստեղծվելու է աշխատանքային խումբ, որը զբաղվելու է խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցմամբ: Սա ավելի քան ուշագրավ հայտարարություն է, ստացվում է` խաղաղության պայմանագիրը, եթե այն կնքվի, կնքվելու է ԵՄ քավորությամբ, այլ ոչ թե Մոսկվայի:

Այս լուրերի ֆոնին էլ երեկ հայտնի դարձավ, որ մոտ օրերս են ՀՀ են այցելելու ԱՄՆ բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, նրանց անունները դեռևս չեն հրապարակվում: Սակայն, սա ինքին խոսում է այն մասին, որ Հայաստան-ԱՄՆ քաղաքական երկխոսությունը գնալով ակտվանում է, ինչը չի կարող չմտահոգել տարածաշրջանում իր հետաքրքրությունները ունեցող ՌԴ-ին: 

Ըստ էության, պարզ է, որ Փաշինյանը փորձում է թե հայ-թուրքական, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները դուրս բերել ՌԴ թևի տակից և տանել ԵՄ թևի տակ: Սակայն, ընդամենը ամիսներ առաջ Փաշինյանը տրամագծորեն այլ բան էր հայտարարում: Մասնավորապես, այն, որ բանակցային գործընթացում քաղաքական հարցերի որոշողը մնալու է Մոսկվան, իսկ ԵՄ հովանու տակ կքննարկվեն միայն հումանիտար հարցեր: Ընդհանուր առմամբ, այս հարցազրույցը բավականին ընդգծված ռևերանս էր ռուսական կողմին, ինչի մասին էին վկայում երեք անգամ անձամբ Վլադիմիր Պուտինին հայտնած շնորհակալությունը և վերջինիս ջանքերի բարձր գնահատումը: Այժմ Փաշինյանը կրկին փոխում է ՀՀ արտաքին քաղաքական վեկտորը` փաստացի կրկին «քցելով» Մոսկվային:

Ինչպե՞ս կպատասխանի Մոսկվան՝ ցույց կտա ժամանակը: Սակայն, հայաստանյան ընդդիմությունն արդեն իսկ հայտարարել է դիմադրության նոր շարժում սկսելու մասին, արդյո՞ք սա Մոսկվայի քողարկված մեսիջը չէ Նիկոլ Փաշինյանին...

Lurer.com

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում