«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Անհանգստացած եմ Սուպեր Սաքոյի վարքագծի համար․գիշերը գրել էր ինձ, հուսամ՝ ալ կոհոլի կամ այլ խթանիչների ազդեցության տակ չէր․․․ Մհեր Բաղդասարյանը՝ սկանդալային պատմության մասին և ոչ միայն (տեսանյութ)

Շոու բիզնես

Starnews.am-ը գրում է.

Վերջերս լրագրող, հաղորդավար Մհեր Բաղդասարյանը «Օձի լեզու» հաղորդման շրջանակներում անդրադարձել է Սուպեր Սաքոյին։ Ըստ Մհերի՝ Սուպեր Սաքոն ամենաուժեղ երաժշտական հոտառությունն ունեցողներից մեկն է, գիտի՝ ինչպես հիթ ստեղծել, բավական ադեկվատ է տանում իր հասցեին ուղղված քննադատությունները, սակայն վերջին շրջանում Սուպեր Սաքոյի վարքագիծն անհանգստացնում է իրեն։

 


Ըստ Մհերի՝  երկար ժամանակ Սուպեր Սաքոն մերժում էր հարցազրույց տալու առաջարկը,  սակայն վերջերս նամակ էր գրել՝ նշելով, որ պատրաստ է։

«Մի օր՝ գիշերը ժամը 04:00-ին, հուսով եմ՝ ոչ ալկոհոլի կամ այլ խթանիչների ազդեցության տակ, նամակ է գրում, որ պատրաստ է։ Գրում եմ, որ կզանգահարեմ, որ պայմանավորվենք։ Մենք պայմանավորվում ենք օր, նա վերադառնում է, նորից եմ գրում, Սաքոն պատասխանում է, որ դեռ պատրաստ չէ։ Ես նրան պատասխանեցի, որ ինքս ինձ խոսք եմ տալիս, որ այլևս հարցազրույց չեմ վերցնելու իրենից»:

Մհերի խոսքով՝ չի կարելի այսպես վարվել մեդիայի ներկայացուցիչների հետ։ Մհերը նաև անկեղծացել էր, որ Սուպեր Սաքոյի խնդրանքով հաղորդումից այնպիսի դրվագ էին հանել, որը կվնասեր նրան, սակայն չէին ցանկացել մերժել ռեփերին:

Ըստ նրա՝ այնպիսի մի թեմայի շուրջ էին խոսել, որն իրենց հաղորդման շրջանակներում ամենամեծ սկանդալը կլիներ, սակայն ընդառաջել էին Սուպեր Սաքոյին։

«Եթեր տալուց առաջ, այդ հատվածը ուղարկել էի Սաքոյին, նա խնդրեց դա չտեղադրեմ, ես էլ լսեցի նրան, որ չխանգարեմ նրա երևանյան համերգին։ Հիմա էլ չեմ բարձրաձայնելու դա, քանի որ պահում եմ իմ տղամարդու խոսքը»։

Ուշագրավն այն է, որ Մհերի թեև ինքն իրեն խոստացել էր, որ այլևս երբեք հարցազրույց չի վերցնելու Սուպեր Սաքոյից, սակայն պարզվում է, որ ռեփերը նրան հարցազրույց է տվել «Tete a tete» հաղորդման շրջանակներում, որն այսօր հայտնվելու համացանցում։

Նյութի աղբյուր` https://starnews.am/1-2717/

 
 
ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան