«Անպայման վերադառնալու եմ Հայաստան»․ Մալենայի՝ ԱՄՆ մեկնելու պատճառը, նոր ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները

Մշակութային

«Մանկական Եվրատեսիլ 2021»-ում Հայաստանը ներկայացրած ու մրցույթում «Քամի, քամի» երգով հաղթած Մալենան շուրջ երկու ամիս է, ինչ գտնվում է ԱՄՆ-ում։ Երգչուհին Բոստոն էր մեկնել Բերքլի երաժշտական քոլեջի հինգշաբաթյա ծրագրին մասնակցելու նպատակով։ NEWS.am STYLE-ի հետ զրույցում նա նշեց, որ ծրագրին մասնակցելու հնրավորություն էր ստացել Տիգրան Համասյանի եւ նրա թիմի շնորհիվ․

«Մի օր Տիգրան Համասյանի թիմի կողմից ստացա նամակ, որտեղ ասվում էր, որ նրանք եւ Armenian Scholarship Fund-ը պատրաստ են տրամադրել ինձ կրթաթոշակ՝ Բերքլիում ամառային դպրոց հաճախելու համար, եւ ես շատ շնորհակալ եմ նրանց՝ այս հնարավորության համար»։

Ըստ Մալենայի՝ դասընթացը օգտակար է եղել ոչ միայն իր ուսուցման, այլեւ՝ անձնական ձեռքբերումների տեսանկյունից․

«Ամեն ինչ շատ լավ է ընթացել, շատ նոր ծանոթություններ եմ ձեռք բերել, որոնք, հուսով եմ, դասերից հետո կպահպանվեն: Ունեմ հիանալի վոկալի ուսուցիչ, ով ինձ շատ է օգնել այս ընթացքում, մեր երաժշտական ճաշակները համընկնում էին, եւ դա ավելի հեշտ էր դարձնում երգացանկ ընտրելը: Ունեցա նաեւ փոքրիկ համերգ Բոստոնի հայկական համայնքի համար, որտեղ ինձ շատ ջերմ ընդունեցին»:

«Մանկական Եվրատեսիլ»-ի հաղթողը ԱՄՆ-ում առաջին անգամ է: Ասում է՝ շատ չի հասցրել ծանոթանալ Բոստոնին, քանի որ ժամանակի մեծ մասն անցկացնրել է քոլեջում,-«Ամեն դեպքում ինձ շատ լավ եմ զգում, հանգիստ ու ազատ։ Մարդկանց մեծամասնությունը շատ սիրալիր է ու ջերմ: Վերջերս այցելել եմ Նյու Յորք, ու շատ եմ հավանել։ Համարյա ամեն ինչ պատկերացրածիս պես էր»,-անդրադառնալով իր տպավորություններին՝ հավելեց նա։ ԱՄՆ-ում գտնվելու շրջանում Մալենան պատրաստվում է նաեւ ներկա լինել իր սիրելի արտիստներից մեկի՝ The Weeknd-ի համերգին, ինչը նրա խոսքով՝ կրկնակի ոգեւորիչ է։

Ի պատասխան քննարկումներին, թե ԱՄՆ մեկնել է մշտական բնակության նպատակով, պատանի արտիստը վստահեցրեց՝  սեպտեմբերին արդեն վերադառնալու է Հայաստան։

«Անպայման վերադառնալու եմ, բայց Միացյալ Նահանգները շատ եմ հավանել, կարծում եմ՝ հաճախակի կգամ այստեղ»:

https://style.news.am/arm/news/92552/anpayman-veradarnalu-em-hayastan%E2%80%A4-malenayi-amn-meknelu-pattchary-nor-dzerqberumnern-u-arajika-aneliqnery-foto.html

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում