Էլջեյը կորոնավիրուսի պատճառով չեղարկել է ռուսաստանյան շրջագայությունը
Շոու բիզնես
Ռեփեր Էլջայը չեղարկել է ռուսաստանյան «SAYONARA БОЛЬ» շրջագայությունը։ Այս մասին հայտնել են «ВКонтакте»-ի նրա խմբում։
Արտիստը բացատրել է, որ նման որոշում է կայացրել կորոնավիրուսի պատճառով։ «Covid-ն ինձ խանգարեց ավարտել ալբոմը ժամանակին եւ հանդիպել ձեզ նախատեսված ամսաթվերին: Սպասեք նոր հայտարարությունների եւ հոգ տարեք ձեր մասին»,- գրել է նա։
Շրջագայությունը պետք է տեղի ունենա Ռուսաստանի շատ քաղաքներում, այդ թվում՝ Վոլգոգրադում, Պերմում, Դոնի Ռոստովում եւ Կրասնոյարսկում։ Մեկնաբանություններում օգտատերերը դժգոհություն են հայտնել, որ սա առաջին անգամը չէ, որ երաժիշտը չեղարկում է շրջագայությունը, իսկ կազմակերպիչները հրաժարվել են վերադարձնել տոմսերի գումարները։
https://iravunk.com/sim/?p=234507&l=am/