Խոստովանություն` մսխված անկախության եւ քաղաքական անմեղսունակության մասին. Լիլիթ Գալստյան

Ներքաղաքական
«Անկախության հռչակագրի 32 ամյակի առթիվ ազգակործանի ուղերձն ամբողջությամբ հանցագործին բնորոշ հոգեբանական վարքի դրսևորում է․ երբ հանցագործը վերադառնում է հանցանքի վայր։
 
Անկախությունն ու համազգային հաղթանակները մսխածը հայտարարում է, թե «Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար»։
 
Այսքա՜ն երեսպաշտ․․․ Դուք պայքարել և պայքարում եք ոչ թե Անկախության համար, այլ՝ Անկախության դեմ։
Մի՞թե կարծում եք, թե ողջ հայ ժողովուրդն ամնեզիայով է տառապում և չի հիշում, որ իր թիկունքում Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածն եք նվիրել թշնամուն, որ թշնամին արդեն վաղուց տեղակայվել է Սյունիքում, կամ կառավարության նիստում թշնամու կողմից ցանկաված կետից մեր Հայրենիք ներխուժելու կանաչ լույս եք վառել։
 
Ձեր քթին Աղավնոյի ծուխը չի հասնում, բայց հո որբացող Աղավնոյի պատկերն իբրև սեպ խրվելու է ձեր մեղավոր բիբերում․․․
«Անկախությունը մեզ համար անվտանգություն է»։ Սա ասում է մեկն, ով կազմաքանդել ու բարոյալքել է Հայոց բանակը, նվաստացրել ու արժեզրկել է մեր անվտանգությունն ու հաղթանակները կերտողներին՝ պատվանդաններն ու խոնարհումը փոխարինելով ատելությամբ, բանտային կտտանքներով ու նվաստացումով։
 
Մերժումի և ուրացման խորհրդանիշը, պառակտողն ու երեսուն տարիների ձեռքբերումները ամլացնողը չի կարող անվտանգություն ապահովել։
«Միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, եւ առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում»: Սա ասում է մեկն, ով «Արցախն Հայաստան է» պոպուլիստական էժանագին կարգախոսով ու սեփական կետից բանակցելու հիվանդագին սևեռումով կործանարար պատերազմ հրահրեց։ Սա ասում է մեկն, ով առանց աչքը թերթելու, սեփական պարտությունն արդարացնելու համար Շուշին դժբախտ ու դժգույն համարեց։ Սա ասում է մեկն, ով խոստովանել պատերազմը չդադարեցնելու գինը՝ հազարների կյանքի գինը․․․
 
«Անկախությունը կարգավորված հարաբերություններ են հարեւանների հետ․․․ և ամուր դաշնակցային հարաբերություններ»՝ մեղավորներ նշանակելու և պատասխանատվությունից խուսափելու ցինիկ ավանդույթին հավատարիմ, մերկապարանոց հաստատումներ է կատարում մեկն, ով դիվանագիտական ու միջազգային մեկուսածման տարավ Հայաստանը՝ փչացնելով հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հետ։
Հարևանների հետ հարաբերությունները լարախաղացության հետ շփոթողը դիվանագիտական մերկությամբ մսխեց նաև հարևանների հետ շահեկան եզրեր գտնելու հնարավորությունները։
 
Ի վերջո, Հայաստանում գործադրվող «գավառական շուստրիության, գժի տեղ դնելու կամ պաթոլոգիկ ստախոսի վարքագիծը» միջազգային հարաբերություններում չի կարող արգահատանքի չարժանանալ։
 
«Մեր որոշ հարևաններ չափազանց մեծ գին են պահանջում մեզնից, կամ էլ համարում են, որ մենք ենք իրենցից չափազանց մեծ գին պահանջում», ասում է մեկն, ով առանց նախապայմանների պատրաստ է սահման բացել ցեղասպան թուրքի առջև, այն թուրքի առջև, որի բայրաքթարների տակ հազարավոր հայորդիներ նահատակվեցին, այն թուրքի առջև, որին երբեք, որ մի միջազգային հարթակում այդպես էլ ագրեսոր չանվանեց։
 
Մեծ գին են պահանջում պարտվածից, իսկ դու տեղով պարտություն ես, աթոռին կառչած պարտություն, աթոռի համար ցաբկացած գին տվող պարտություն։
Մեր թշնամիները դա լավ են գիտակցում և պոկելու են հնարավորը, քանի դեռ այսպիսին է իշխանությունը, քանի դեռ հայ ժողովուրդը իր շահերը դավաճանողին հեռացնելու ուժ և կամք չի գտել․․․
 
«Անկախությունը պետականակենտրոն մտածողություն է» ասում է մեկն, ով անդառնալի սեպ է խրել ազգային միաբանության մեջ, ով ներազգային պառակտվախությունն ու անհանդուրժողականությունը հասցրել է անդառնալիության սահմանին, ով երկիրը քպ-ական թայֆայաբազության և դիլետանտության պատճառով դարձրել է մշտական աղետի գոտի, ով կազմաքանդել է ազգային և պետական ինստիտուտները, ով անդառնալի հարված է հասցրել Հայստան-Սփյուռք հարաբերություններին։
 
«Անկախությունն ազատություն է, եւ մեր ընկալմամբ՝ ժողովուրդն անկախ պետություն ստեղծել է այնտեղ իրեն ազատ եւ անվտանգ զգալու համար»․․․ ստի և երեսպաշտության այս հրավառությունից շնչահեղձ եմ լինում։ Երկրում մենիշխանություն հաստատածն ու հարյուրավոր ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հալածանքներ պատվիրածը ազատության մասին է խոսում։
 
«Անկախությունը կրթություն է»․ այո, բայց ազգային արժեքների վրա հիմնված և ազգային ինքնությունը սնող կրթությունը, և բոլորովին էլ ոչ այն ապազգայինը, որ պարտադրում եք․․․
 
«Անկախությունն իրավակարգ է, օրենքի, իրավունքի գերակայություն»․ դե իհարկե, դատարանները շրջափակելով, դատավորների «վզին դնելով» ու Սահմանադրության ողնաշարը ջարդելով այս չորս տարիներին հրաշալի իրավակարգ եք ստեղծել։
 
«Անկախությունն աշխատանք է, այնպիսի աշխատանք, որը պետք է ստեղծի եւ արարի և ոչ թե մսխի ու փչացնի»: Անկարելի է չհամաձայնել այս խոստովանության հետ․․․
 
Իսկ այդ ողջ՝ Անկախության հռչակագրին նվիրված տեքստը քաղաքական ամլության, անճարակության և հոռետեսության չարագուշակ տեքստ է, անլույս և ահնույս․․․Ճիշտ այնպիսին, ինչի մեջ տապակվում է Հայաստանը։
 
Այդպես է, որովհետև Հայաստանում իշխանություն է իրականացնում մերժումի, ազգային շահերն ու ապագան դրժած ուժը ․․․
Եվ ամենակարևորը՝ կունենա՛նք պետություն և Անկախություն, բայց առանց քեզ, միայն առանց քեզ», - գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԸ:
Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին