ՄԻՊ-ը որոշել է կանաչ լույս վառել աղանդներին ԱԱԾ-ում ու այլ ուժային կառույցներում աշխատակիցներ ունենալու համար

Ներքաղաքական

Նիկոլ Փաշինյանի Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը դիմել է ՍԴ՝ վիճարկելով հանրային ծառայության առանձին տեսակների համար սահմանված՝ արհեստակցական միություններին եւ կրոնական կազմակերպություններին անդամակցության արգելքի սահմանադրականությունը:

Եթե խոսակցական լեզվով թարգմանենք, ՄԻՊ-ը որոշել է կանաչ լույս վառել աղանդներին՝ ԱԱԾ-ում ու այլ ուժային կառույցներում աշխատակիցներ ունենալու համար: Պարզվում է՝ Մարդու իրավուքների պաշտպանը այստեղ տեսնում է խտրական վերաբերմունք իրավունքների իրացման հարցում, մինչդեռ ոչ մի ազգային անվտանգության խնդիր չի տեսնում: Ընդհանրապես տպավորության է ձեւավորվում, որ մարդու իրավուքները պտտվում են կրոնական եւ սեռական փոքրամասնությունների շուրջ: Հայաստանի աղետալի իրականությունը եւ Մարդու իրավունքների պաշտպանի գործառույթը մի տեսակ անհամահունչ են, օրինակ, ՄԻՊ-ը քար լռություն է պահպանել այն դեպքում, երբ Աղավնոյի բնակչությունը կատարում էր արտաշիրմելու աշխատանքներ, գոնե մտքով պատկերացնել կարելի է չէ՞, թե ինչ ողբերգության մասին է խոսքը, երբ մարդը սեփական հանգուցյալին գերեզմանից հանում ու տանում է նոր տեղ թաղելու, բայց տեսեք՝ այդ մարդիկ աղանդավոր չեն եւ միասեռական չեն, ուրեմն, ըստ Փաշինյանի ՄԻՊ-ի, խնդրահարույց ոչինչ չկա: Արդյոք Մարդու իրավուքների պաշտպանն իր նախաձեռնողականությամբ նույն ոգով պաշտպանում է մեր գերիների իրավունքները միջազգային հանրությունում, թե՞ այս դեպքում եւս գործ չունենք աղանդների հետ: Սրանք հարցեր, որոնք չկան Փաշինյանի իշխանության օրակարգում, չէ՞ որ նա ասում էր, թե մի ամիս, որ գերիներն ուշանան, բան չի լինի, մի հիսուն հոգի այս կողմ, այն կողմ, ի՞նչ տարբերություն: Սակայն մեր զինվորների ու նահատակ եղբայրների հանդեպ նման վերաբերմունք ունեցող անձը նույն տոնայնությամբ չէր խոսում հայտնի միասեռական Մելի մասին, ում վերաբերյալ ֆիլմ նկարելու համար միլիոններ էին շռայլում: Ու դեռ Փաշինյանն ամբիոնից սրտնեղած բղավում էր, թե այդ մարդը իր պաշտպանության տակ է:

Փաստորեն, փաշինյանական հայտնի թեզերի ենթատեքստն ըմբռնել է նաեւ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, նա երբեք հայրենատեր հայ մշակի ու ռամիկի պաշտպան չի լինելու, այլ արյան գնով միասեռականներին ու աղանդավորներին թեւ ու թիկունք է լինելու: Ու սա բոլորովին էլ ենթադրություն չէ: Հիշեցնենք, որ նույն Քրիստինե Գրիգորյանը դեռ պաշտոնի կնիքը չչորացած՝ հայտարարեց, որ միասեռականներին է պաշտպանելու, իսկ ոմանք միամտորեն հավատում էին, թե իսկապես աշխարհում կա մարդու իրավունքներ, որ տեսախցիկի առջեւ անզեն պապիկին 10  հոգով մորթելը կարող է շարժել մարդասեր կառույցների բարեգթությունը, որ երկնքից տեղացող արգելված ֆոսֆորային զենքը կարող է թնդացնել աշխարհը, մինչդեռ Երեւանի կենտրնում մի միասեռականին երկու ապտակը դարձել էր ՄԱԿ-ում բողոքի ալիքի առիթ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին