Փաշինյանը նախընտրեց լողի մրցաշարը հանրային պահանջից
ՆերքաղաքականՐոպեներ առաջ կառավարության շենքից հայտնեցին, որ Փաշինյանը չի կարող ընդունել Էդգար Ղազարյանին:
Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները պարոն Ղազարյսնին հայտնեցին, որ աշխատանքային ժամն ավարտվել է, և աշխատակազմի ներկայացուցիչներն արդեն շենքում չեն։
Նրան հստակ պատասխան չտվեցին, թե արդյոք Փաշինյանը տեղում է, թե ոչ։ Ղազարյանը հայատարարեց, որ վարչապետի հետ հանդիպումը այսօր չի կայանա, իսկ իրենք երկրորդ անգամ չեն փորձի հանդիպում կազմակերպել։
«Հանդիպումը վստահաբար չի կայանալու։ Իմ տպավորությամբ նա վախենում է այդ հանդիպումից։ Երկրորդ հանդիպման փորձ այլևս չի լինի»,– նշեց Ղազարյանը։ Հանրահավաքի մասնակիցները վանկարկեցին. «Ամո՛թ»։
Նշենք, որ Փաշինյանն այս պահին գտնվում է Սևանում և մասնակցում լողի մրցաշարին։
Հիշեցնենք, որ Է.Ղազարյանը խաղաղ հանրահավաք է իրականացնում Հանրապետության հրապարակում, հանրահավաքի պահանջը Փաշինյանի հրաժարականն է։
Ա. ՀԱԿՈԲՅԱՆ

