«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Սննդամթերքի տեսակներ, որոնցից ոչ մի դեպքում չի կարելի օգտվել դատարկ ստամոքսով

Առողջապահական

Ճիշտ նախաճաշն օրվա լավ սկզբի կարևորագույն գործոնն է, քանի որ ապահովում է ակտիվ օրվա համար անհրաժեշտ էներգիայով ու օրգանիզմի կենսագործունության համար անհրաժեշտ սննդարար նյութերով, ուստի սննդամթերքի ընտրությանը հարկավոր է լրջորեն մոտենալ։ Մասնագետները հաճախ են շեշտում, որ գոյություն ունեն սննդամթերքի տեսակներ, որոնք դատարկ ստամոքսին օգտագործելը հակացուցված է, մինչդեռ մարդիկ հաճախ են դրանք օգտագործում նախաճաշին, ինչը կարող է առողջական մի շարք խնդիրների զարգացման պատճառ դառնալ։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ավելի զգոն լինել ու ճիշտ մթերքով նախաճաշել, ուստի հարկավոր է անպայման իմանալ՝ սննդամթերքի որ տեսակները չի կարելի օգտագործել դատարկ ստամոքսին:

Ինչպես նշել է սննդաբան Ելենա Սոլոմատինան «Վեչերնյայա Մոսկվա»-ի հետ զրույցում, նախաճաշից առաջ շատերը կիտրոնով ջուր են խմում՝ համարելով այն օգտակար, սակայն նման ըմպելիքը կարող է հանգեցնել գաստրիտի կամ գրգռել արդեն իսկ առկա խոցերը։

Բացի այդ, մասնագետը խորհուրդ չի տալիս նաև դատարկ ստամոքսին սուրճ խմել, եթե անգամ այն կաթով է։

«Սուրճը բավական ագրեսիվ մթերք է։ Շատերը սովոր են համատեղել առավոտյան մի բաժակ ամերիկանոն կամ կապուչինոն ծխախոտի հետ, ինչը ևս վնասակար է ստամոքսի համար», - շեշտել է Սոլոմատինան՝ հավելելով, որ հարկավոր է զգույշ լինել նաև թեյի դեպքում, եթե այն պարունակում է կոճապղպեղ, քանի որ դատարկ ստամոքսին խմելու դեպքում այս ըմպելիքը կարող է գրգռել ստամոքսի պատերը։

Մասնագետի խոսքով՝ առավել վնասակար սովորություն է համարվում արագ ածխաջրերով հարուստ մթերքի գործածությունը։ Դրանց շարքին են դասվում օշարակներով ջուրը, սպիտակ հացն ու բրնձով շիլան։ Մեծ քանակությամբ արագ ածխաջրերի գործածությունը հանգեցնում է ինսուլինի նկատմամբ զգայունության թուլացման ու բարձրացնում է հետագայում թրոմբների առաջացման վտանգը։

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան