Ազգայի՞ն թե՞ իմաստուն, Ո՞ր ուժերը կարող են փրկել Հայաստանը հաջորդ աղետներից
ՎերլուծությունԻմ կարծոքով միայն իսկապես իմաստուն քաղաքական ուժը կարող է փրկել այս վիճակից:
«Ազգային» իրեն կարող է հայտարարել ցանկացած հիմար մարդ ու զբաղվել ազգի ոչնչացմամբ:
Ինչպես վարվեցին ուկրաինական «ազգայինները», իրենց ազգային աննախադեպ ձեռքբերումներն ու հնարավորությունները թշնամու ոտքի տակի կեղտ դարձնելով:
«Ազգային» լինելը ապուշ լինելուն բոլորովին չի խանգարում:
Դա չի խանգարում կեղծավորության ազդեցության տակ ընկնել ու թշնամու ամենաստոր ծրագրերի կատարմանը ծառայող կատաղած յենիչար դառնալ, պայքարել Հայաստանի կործանման համար, իրեն «ազգային» համարելով:
Ով չի հավատում, թող գլուխը 10 անգամ պատով տա ու ամեն անգամից հետո փորձի հասկանալ, թե ինչ է կատարվում Ուկրաինայում, ինչպես նման հիասքանչ պայմաններում ապրող պետությունը դարձավ արյունով հեղեղված ավերակ «ազգային» կոչված ապուշների անձնազոհ ջանքերի արդյունքում:
Իմաստուն պետք է լինել ու գիտակցված, հիմնավորված նպատկաների ձգտել, իսկապես արդյունավետ միջոցներ ընտրելով:
Սա է այն պարզագույն փաստը, որը առայժմ անհնար է հասկանալի դարձնել Հայաստանում:
Իսկ դա նշանակում է, որ Ուկրաինայի մահացու օրինակին հետևելու վտանգը օր-օրի մեծանում է:
Դա ապացուցում են հակառուսական տրամադրություններ տարածող, թշնամու ջրաղացին իրենց բերանով ջուր լցնող «ազգային» անունը բռնազավթած հազարավոր ապուշներ:

