Իսկ հիմա հատուկ «հերոսների» մասով, ԱՀ ԱԺ պատգամավորի կոշտ արձագանքը Աղավնոն ու Բերձորը փրկողներին
ՆերքաղաքականԱՀ ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը գրում է․
Հատուկ կուզեմ անդրադառնալ այն կոմֆորտիստներին, ովքեր այս ծանր օրերին փորձում են ինքնահաստատվել բերձորցիների և Աղավնոյի բնակիչների դժբախտության ֆոնին։
Մեկը խորհուրդ է տալիս այրել իր տունը, մեկ ուրիշը մնալ և դուրս չգալ տանից, գյուղից, մեկ ուրիշը զենք վերցնել և կռվել մինչև վերջ ու պահել հողը հայրենի։
Խորհուրդ տալը հարմարավետ միջավայրից ամենահեշտն է, բայց հարց, որևէ մեկը ձեզանից խորհու՞րդ է հարցնում։ Կարող ուժեր եք ինքներդ նախաձեռնեք թե հրդեհելու, թե գալ և դուրս չգալը և թե զենքով գալ ու կանգնելը։
Հաստատ լավ օրից չէ որ մենք, քաշաթաղցիներս հայտնվել ենք այս ծանր վիճակում, ու դրա մեղավորները շատ շատերն են բայց ոչ երբեք քաշթաղցին, ասեմ ինչու՝ որովհետեւ քաշաթաղցի հավաքական կերպարի մեջ նկարագրված հայն է, որը շրջանի ստեղծման իսկ առաջին օրվանից պայքարում է հայկականությունը պահելու և պահպանելու համար հենց Քաշաթաղում՝ կրելով անհամար զրկանքներ և անցնելով մի դժվարագույն ճանապարհ, որի արդյունքում կայացավ շրջանը, ինչի լուռ վկան էր վերջին տարիներին Ստեփանակերտի սրտում կազմակերպվող բերքի տոնին շրջանի ներկայացվածության չափը և ծավալները։
Իսկ հիմա հատուկ «հերոսների» մասով, եթե իսկապես մտահոգ եք Աղավնոյի գեղեցիկ տների ճակատագրով, մարդկանցը ոնց հասկացա էական չէ, ապա ինքնադրսևորվելու և «իսկական հայ» երևալու գեղեցիկ շանս ունեք, մի փոքր համբերեք մնացած ժողովրդի տեղավորման, անվտանգ տարհանման աշխատանքները վերջացնենք, սա ասում եմ որպես հասարակ մի բերձորցի, կարող եք խմբերով գալ և անել այն ամենը ինչը ձեր կարծիքով « հային վայել հերոսություն է», եթե իհարկե այդքան պլոճիկ ունեք, իսկ սոցհարթակներում մտախոհ հերոսի հայացք ընդունելը և ճամարտակելը ոչնչով չի օգնում այս մարդկանց հոգսը թեթևացնելուն։
Ի դեպ, երբ դատարկվում էր Քաշաթաղի հյուսիսային շրջանը շատ մարդիկ այրեցին իրենց տունը տեղը, չմոռանաք իրենց համար էլ հանգանակություն անեք ։ Իսկ ամենագլխավորը, քաշաթաղցիներից շատ շատերը դեռ խրամատում էին, երբ իրենց կանայք ու երեխաները սկսեցին հեռանալ իրենց բնակավայրերից, բա այդ ժամանակ կոչով հանդես եկող շոումենները ուր՞ էին, բա գայիք օգնեիք, չեկաք։
Պոպուլիզմի ոսկեդարը նույնպես կավարտվի ։

