«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ես քեզի համար խելագարվիմ գը. կայացավ Նարեկի ու Մարգարիտայի հարսանիքը

Տեսանյութեր

Մեր օրերում դառն իրականությունից կորզված երջանիկ ակնթարթներ էլ են լինում: Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում խորանի առաջ «Խեղափոխություն» նախագծի հեղինակ ՆԱՐԵԿ ՄՈՒԹԱՖՅԱՆԸ խոստացավ տեր լինել 44 օրյա պատերազմում անմահացած կապիտան Իշխան Պետրոսյանի դստերը՝  Նաիրի խոշորացված համայնքի «Իմ հզոր համայնք» խմբակցության ավագանու անդամ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ, իսկ նորահարսը վստահեցրեց, որ կլինի հնազանդ:

Անդառնալի կորուստների ցավը ու քաղաքական թոհուբոհի բոլոր հարվածները սեփական մաշկի վրա զգացած Պետրոսյանների եւ Մութաֆյանների ընտանիքները պաշտոնապես դարձան խնամիներ: Կայացավ երջանիկ զույգի երկար սպասված հարսանեկան արարողությունը, որը լի էր թաց արցունքներով, ընդ որում՝ ոչ միայն երջանկության, այլ նաեւ Մարգարիտայի պատերազմում նահատակված հայրիկի եւ Նարեկի լուսահոգի ծնողների բացակա, բայց հավերժ ներկա իրողությամբ պայմանավորված:

Հույզերն էլ ավելի անասելի դարձան, երբ պարզվեց, որ 44 օրյա պատերամում զոհված Հենրի Հարությունովի ծնողներն են ստանձնել քավորի եւ քավորկնոջ դերակատարությունը:

Նշենք, որ հարսանեկան արարողությանը ներկա էին փաստաբան Վահե Եփրիկյանը, ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը, «Հայկական շարժում» նախաձեռնության հիմնադիր Տաթեւ Արցախը (Վիրաբյան), «Ազգային արժեքների պահպանման ճակատ» ՀԿ նախագահ Սեւան Աղաջանյանը, մոդել Անիտա Հարությունյանը, երգիչ Վիգեն Ահարոնյանը, DJ-Elf-ը՝ Արթուր Հովհաննիսյանը, եւ այլք: Նորապսակներին հատուկ շնորհավորելու էր եկել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը: Իսկ հարսանեկան արարողությունը վարեց Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան Արմեն Քուշկյանը:

Ուրախության հետ մեկտեղ՝ հերոսների հիշատակության ու պայքարի իսկական կոմպոզիցիա դարձավ հարսանեկան հանդեսը: Եվ, իհարկե, ներկաները չմոռացան նաեւ «Դիմադրության» շարժման հայտնի երգերի ներքո միաբերան վանկարկել. «Առանց Նիկո՛լ, Հայաստա՜ն»:

Հատկանշական էր այն, որ նորափեսան եւ նորահարսը կոտրեցին բոլոր կարծրատիպերը եւ ամենաշատ երգող ու պարողը հենց նրանք էին: Նախ զուգերգով հանդես եկան՝ Նարեկ Մութաֆյանի հայրենի բարբառով երգելով. «Ես քեզի համար խելագարվիմ գը», իսկ հետո եւս մի երգ եւ պար Մարգարիտա Պետրոսյանը նվիրեց սիրելիին: Հարսի քույրը՝ կապիտան Իշխան Պետրոսյանի մյուս դուստրը՝ Թագուհի Պետրոսյանն էլ մի երգ նվիրեց նորապսակներին: Իսկ փեսայի քույրը՝ դերասանուհի Անահիտ Մութաֆյանը, միանգամից մի քանի դերակատարություն էր ստաձնել՝ լինելով սիրասուն քույր, արդեն նաեւ տալ, ում ուսերին է լինելու սկեսրոջ պարտականությունները: Դրա համար էլ երեկոյի վերջին երգը նվիրվեց հենց նրան:

Մեզ մնում է անսահման երջանկություն մաղթել նորապսակներին, խաղաղություն ու անամպ երկինք՝ ամենքին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

299088657-1330916410773716-2932525669617118180-n

299616817-441300714427334-351589883512221086-n

299718203-399424795635990-465178616898145573-n

299739420-1458086974662443-7479107569682375053-n

299790748-571871014636710-3631229319640041603-n

299799113-613025793523581-1597209708088343714-n

299841099-1399949257199081-6711513278200947728-n

299865342-456588299689292-5894352086888556424-n

299874341-809261826746090-4375352777639472993-n

299918439-417521700473592-7162569271006350259-n

300069661-622298902595021-8414488624869930391-n

300369563-583529683394419-7627261939507997210-n

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան