«Սերժի Հայաստանում» քաղաքական հակառակորդների արժանապատվությունը չէր անարգվում

Վերլուծություն

Ընթերցողն, անշուշտ, վաղուց է կարոտել հավասարակշիռ, կիրթ և պետական այրին վայել խոսքը: Խնդրեմ, այդպիսի խսոքը` ստորև ներկայացված տեսանյութում:  2018–ի գարնանն էր, ԱԺ–ում. «Ձեր գործընկերոջը փողոցից բերեք խորհրդարան»:

Թեև Նիկոլ Փաշինյանն արդեն հասցրել էր կատարել հանցագործություն` խաղաղ, առանց զենքի հավաքներից անցնելով պետական շենքեր ներխուժելուն, սակայն պետության ղեկավարը նրան չի անարգում, չի նվաստացնում: Տվյալ պարագայում չեմ ծավալի բանավեճ` արդյո՞ք ճիշտ էր Ռադիոտան դուռը ջարդելուց հետո Փաշինյանին չձերբակալելը, այստեղ թեման այլ է` քաղաքակիրրթ պետությունում հարգվում է քաղաքական հակառակորդի արժանապատվությունը, անգամ եթե նա հանցագործ է: Անշուշտ, ընթերցողը կառարկիր, որ իշխանազավթ, կապիտուլյանտ Նիկոլն ընդհանրապես արժանապատվություն չունի: Իրոք այդպես է, սակայն քաղաքակիրթ պետությունը հենց նաև նրանով է քաղաքակիրթ, որ առաջնորդվում է արժանապատվության առկայության կանխավարկածով: Ճիշտ է, ժողովրդավարությունը բարձրագույն արժեք է հռչակում մարդու կյանքը, սակայն քաղաքակիրթ բոլոր հասարակություններում, անկախ քաղաքական համակարգից և տնտեսական կացութաձևից, միշտ էլ բարձրագույն արժեք է եղել արժանապատվությունը:

Եվ հենց արժանապատվության առաջնայնության սկզբունքի մոռացությունն ու անտեսումը բոլոր չարիքների մայրն է, ինչում քանիցս համոզվեցինք «նոր Հայաստանի» աղետաբեր չորսուկես տարիների ընթացքում: «Սերժի Հայաստանում», որ այդքան դատափետվում է սահմանափակ մտավոր կարողություն ունեցողների կողմից, քաղաքական վերնախավը ի դեմս իշխող ազգային–պահպանողական ՀՀԿ–ի, միշտ պատշաճորեն արժևորվել է արժանապատվության քաղաքակրթական դերը, ու նաև դրա շնորհիվ էր, որ ապրում էինք անվտանգ Հայաստանում` Արցախով հանդերձ, հաղթանակած երկրի քաղաքացի էինք, թեև դա ընկալում էինք նույնքան բնական, որքան օդ շնչելը:

Իսկ հիմա դիտենք երկու տեսանյութ, երկուսում էլ ձերբակալության տեսարաններ են:

 

Առաջինում «Սասնա ծռեր» խմբի գրոհայինների ձերբակալությունն է, երկրորդում` երջանկահիշատակ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի: Ինչպես տեսնում եք, ծանրագույն հանցանքներ կատարած գրոհայիններին չեն նվաստացնում, «ասֆալտին չեն փռում», «կզացրած» չեն տանում: Թեև նրանց սպասվող հեռանկարը երկար տարիների բանտարկությունն էր, նրանց արժանապատվությունը մնում է անձեռնմխելի:

Իսկ երկրորդ տեսանյութում տեսնում ենք այլանդակ տեսարան, կարծես ԱԱԾ–ականներն առնվազն Բեն Լադենին են բռնել, մինչդեռ պրոդյուսերին մեղսագրվում էր սոսկ նրա խոսքը, հնչեցրած կարծիքը, որը հանցագործություն որակելու համար առնվազն պատվեր էր պետք: 

Առաջին տեսանյությում մենք տեսնում ենք քաղաքակիրթ պետության իրավական մշակույթը, երկրորդում` գարշելի բռնակալական, թուրքական տիպի ճորտատիրական չմշակույթը: Հենց իշխանազավթ Նիկոլի ցածրախավ «ասֆալտին փռելը», նրա գարշահոտ հրապարակային խոսքի ուղղակի շարունակությունը, այն գարշանքը, որին ծափահարում է արժանապատվության մասին գաղափար չունեցող ժեխը:

Իսկ կապիտուլյանտի թրքահպատակ խունտայի դեմ դուրս եկողների առաջնահերթ շարժիչ ուժն արժանապատվությունն է: Եվ հենց արժանապատվությունն է նրանց մղում անհավասար պայքարի, այլ ոչ թե «դիվան քշող» ինքնահռչակ «փորձագետների» և տարառեսակ քարոզիչների «դավադրապաշտական» խրթին սխեմաները:

Ու ակնհայտ է, որ խունտայից ձերբազատվելուց հետո երկրին անհրաժեշտ է արժանապետության մոդելը, որը բացառում է ցածրախավ անարժանապատիվ շերտի գերիշխող ազդեցությունը:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում