«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Արատավոր պրակտիկան» արմատախիլ անելու մասին հայտարարությունները լոկ հաճելի ստեր են եղել. Փաշինյանը խաբել է. մաս 72. «Ժողովուրդ»

Ներքաղաքական

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը (այժմ չի տպագրվում) 2006 թվականի նոյեմբերի 18-ի համարում «Ավանդույթի համաձայն. Հրազդանի ՋԷԿ-ն էլ տվեցին» վերտառությամբ հրապարակման մեջ գրում էր ՋԷԿ-ի վաճառքի գումարով գազի սակագինը սուբսիդավորելու մասին։ Կրկին նույն համարում ու կրկին պետական գույքի առուվաճառքի թեմային վերաբերող մեկ այլ՝ «Կրիմինալ գործարք. կթու կովը՝ կաթի գնով» վերնագրով հրապարակումը թերթը եզրափակում է հետեւյալ նախադասությամբ. «Սա ո՛չ տնտեսական եւ ո՛չ էլ քաղաքական գործարք է: Սա կրիմինալ գործարք է, որի մեղավորներին ապագայում դատելն իրավական տեսանկյունից ոչ մի դժվարություն չի ներկայացնելու: Դատվելու են»:

Դատվողներ, իհարկե, անգամ 2018-ի իշխանափոխության ու հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո չեղան: Ավելին՝ Փաշինյանի կառավարությունը նույնպես, ըստ երեւույթին, չդիմանալով պետգույքը յուղոտ գներով մասնավորին վաճառելու գայթակղությանը, շարունակեց «նախկինների» բռնած գործը։ Օրինակ՝ այս տարվա կառավարության հունիսի 9-ի նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ահռելի քանակությամբ պետական գույք կա, որը ոչ մի եկամուտ ու արդյունք չի բերում երկրին։ Նույն օրը կառավարությունը որոշման նախագիծ հաստատեց, որով վաճառքի հանվեց «Հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքը՝ հարակից տարածքով:

Օրինակներն, իհարկե, միայն «ֆեյքերի» ՊՈԱԿ-ի շենքի մասով չեն ավարտվում: Ու փաստ է, որ ընդդիմադիր Փաշինյանի՝ պետական գույքը մասնավոր ընկերություններին «մի քանի գրոշով» վաճառելու «արատավոր պրակտիկան» արմատախիլ անելու մասին հայտարարությունները լոկ հաճելի ստեր են եղել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

https://armlur.am/1206331/

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին