«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մահվան պարետը․ ո՞վ է «սբխեչի ուլի» արտաքինով Տիգրան Ավինյանը

Ներքաղաքական

«Սուրմալուի» փլատակների ֆոնին Տիգրան Ավինյանը քարոզարշավ է իրականացնում։ Ասում է՝ այստեղ եմ որպես «Քաղաքացիական պայմանագրի» կողմից Երևանի քաղաքապետի թեկնածու։ Այսինքն՝ չի էլ թաքցնում, որ ողբերգությունը փորձում է օգտագործել որպես քարոզչության առիթ։

«Սբխեչի ուլի» արտաքինով սույն թրաշամանուկը նման կերպ քարոզվում էր որպես կորոնավարակի դեմ պայքարի շրջանակներում նշանակված պարետ։ Մինչ Նիկոլը տնական արաղով ու պինցետով պայքարում էր կորոնավարակի դեմ, իսկ մահվան նախարար Արսեն Թորոսյանն էլ կոչ էր անում դիմակ չկրել ու արխային վարակվել, Տիգրան Ավինյանը, որն այն օրերին նաև փոխվարչապետ էր, ամբողջությամբ տապալում էր կորոնավարակի դեմ պայքարը՝ պատճառ դառնալով բազմաթիվ մահերի։

Հիմա այս մահվան պարետը եկել է «Սուրմալու», որ փիառվի։ Սրանց անբարոյականությունը, փաստորեն, սահմաններ չի ճանաչում։

Հարց է առաջանում, թե ո՞վ է Տիգրան Ավինյանը, որ հիմա ստվերային կառավարում է իրականացնում Երևանի քաղաքապետարանում ու հավակնում է քաղաքապետի պաշտոնին։

Սույն քայլարած թրաշամանուկին մինչև 2018–ը միայն ՔՊ–ի պլանքյաշներն ու նրա հարազատներն էին ճանաչում։ Զրո կենսագրությամբ, անհայտ ծագում ունեցող այս «սբխեչի ուլին» իշխանափոխությունից հետո Նիկոլը նշանակեց փոխվարչապետ։ Թե որ արժանիքների համար, հետո պետք է պարզվեր։ Պարզվեց, որ սա փողի նկատմամբ առանձնահատուկ սեր ունի և շատ լավ պատկերացնում է կոռուպցիոն սխեմաները։

Իրեն միամիտ բալայի տեղ դրած Տիգրանի անունը հիմա կապվում է իշխանությունների կողմից զավթվող կամ փայ մտնվող բիզնեսների հետ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային, բանկային ոլորտ, կապի ոլորտ և այլն։ «Պայքարենք թալանչիների ու հովանավորչության դեմ» կարգախոսով իշխանափոխություն արածները հիմա մեծ արագությամբ թալանում ու հարստանում են։ Տիգրանն այդ ամենի խորհրդանիշներից է դարձել։

Ու քանի դեռ այս ամենը հանդուրժվելու է, Տիգրան Ավինյանի պես զրոն գալու է «Սուրմալու» և մահերի ֆոնին ինքնագովազդվի։ Մինչդեռ սրան ու սրա նմաններին պետք է այն օրը գցել, որ շունը ձեռքներից հաց չվերցնի, էլ ուր մնաց, թե մտածեն Երևանը զավթելու մասին։

Հ․Գ․ Պետք է լրագրողները դրան «Սուրմալույում» հարցնեին․ տղա՛ ջան, իշխանափոխությունից առաջ բոմժական կյանքով էիր ապրում, հայտարարագրումդ սեփական կատու չունեիր, հիմա այդ ո՞ր գումարներով ես հսկայական օֆիսների տեր դարձել, փող ես պտտացնում։ Ոչինչ, դրա ժամանակը դեռ կգա։ Շատ լավ է, որ ՔՊ–ի քաղաքապետի թեկնածու է։ Փչացած կուսակցության, փչացած թեկնածուին պետք է «մայրուղի» հանել

https://www.7or.am/am/news/view/242000/

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին