Հանգուցալուծումից առաջ. ինչո՞ւ են թիրախավորել հատկապես ՀՀԿ–ին

Վերլուծություն

Անժելա Թովմասյանի ուղիղ եթերում ՀՀԿ հին, փորձառու դեմքերից մեկը` Գագիկ Մինասյանը, հիմնավորեց, որ հանգուցալուծումը մոտ է: Եթերում հնչած փաստարկներին չենք անդրադառնա, սակայն չենք կարող չնշել, որ բացի ներքաղաքական պատճառներից, ակնհայտ երևում է խոշոր խաղացողների` կապիտուլյանտի և վերջինիս թիմի վրա «վրաերթերի» հանգամանքը:

Սեփական թունդ ամերիկամետությունը չթաքցնող ԱԺԲ–ի գրասենյակի շրջակայքում բավականին շատ են զինվորական հագուստով շրջողները, ԱԺԲ–ի գործիչներն էլ բացեիբաց խոսում են զենքի ուժով կապիտուլյանտին իշխանազրկելու մասին: Ճիշտ է, ԱԺԲ–ին հարկ է դիտարկել որպես թատերականացված «շիրմա», իսկ գործողությունը (եթե լինի) կիրագործեն PR–ի հակումներ չունեցող ավելի լուրջ տղաները, սակայն նման է, որ Վաշինգտոնը միջնորդավորված տարբերակով սպառնալիք է կախել կապիտուլյանտի գլխին...

Իսկ ռուսները պաշտոնական դիվանագիտական խողովակներով բացեիբաց «վրաերթ» են կատարում Նիկոլի խունտայի վրա: Խոսքը ՌԴ դեսպանատան նոտայի մասին է, որի առիթն է «տեղական լրատվադաշտի» լուսանցքում` ԱԺԲ–ին հարող և առավելապես արտերկրում բազավորվող Տելեգրամ ալիքներում Ռուսաստանի` «Սուրմալուի» պայթյունին մեղսակցության մասին հրապարակումները, որոնք բնութագրվել են «սրբապիղծ»: Բայց ուշագրավը ոչ այնքան տեքստն է, որքան նոտան ներկայացնելու եղանակը: «Ավանդական» ընթացակարգով դեսպան Վաղարշակ Հարությունյանին պիտի հրավիրեին ՌԴ ԱԳՆ և հանձնեին նոտան, սակայն գերադասեցին շրջանցել աստիճանակարգը և ՀՀ–ում ՌԴ դեսպանատունը նոտան ուղարկեց ՀՀ ԱԳՆ–ին: Դա ոչ այլ ինչ է, քան գործող իշխանության ցուցադրական նվաստացում, և ընդամենը մեկ օր անց էլ ճեպազրույցի ժամանակ ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և հրատարակության դեպարտամենտի տնօրենի տեղակալ Իվան Նեչաևը հայտարարում է. «Մոսկվան պատասխան է ակնկալում ՀՀ ԱԳՆ-ից՝ մեր դեսպանատան ուղարկած բողոքի նոտայի առնչությամբ»: Նա նշել է, որ ՀՀ–ում ՌԴ դեսպանատան ժամանակավոր հավատարմատարը հանդիպում է ունեցել ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչների հետ և սպասում են համապատասխան պարզաբանման: Կարճ ասած` Նիկոլին և նրա խունտային ասում են, որ պիտի պատասխանեք անհապաղ, այլ ոչ թե ընթացակարգով նախատեսված 10–30 օրվա ընթացքում:

Թե ինչ հարցում է կապիտուլյանտը «քցել» գերտերություններին և հարուցել նրանց զայրութը` առանձին թեմա է, որը միգուցե կապ ունի Բերձորի միջանցքի արագացված հանձնման և Ադրբեջանի հետ անցակետերի բացման ոչ պակաս արագացված նախաձեռնության հետ, սակայն ծանրագույն հետևանքներով հղի զայրույթի առկայությունն անվիճելի իրողություն է:

Եվ ահա այս պայմաններում լրատվական դաշտը և սոցցանցերը կեղտոտվում են ՀՀԿ–ի և վերջինիս առաջնորդ Սերժ Սարգսյանի դեմ վայրահաչություններով, ու հայ «կոլեգաներին» ձայնակցում են նաև ազերիները: Իհարկե, «նախկիններին» թուրքը և նրա հայաստանյան կամակատարները միշտ էլ թիրախավորել են, սակայն հիմա կա շեշտադրումների էական դրեյֆ դեպի ՀՀԿ և ՀՀ Երրորդ նախագահ: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ մասշտաբների ընդլայնում է արձանագրում. «Հայաստանի պետականության շարունակական փլուզման եւ հայ հասարակության լիակատար ապատիայի համատեքստում, որոշ շրջանակներ, որոնք իրենց հռչակում են հականիկոլական, սկսեցին կեղտոտ արշավ` ընդդիմության ճամբարի դաշնակիցներին, մասնավորապես` ՀՀԿ-ին  վարկաբեկելու ուղղությամբ:

Իմ ասածը վերաբերում է ուժերին եւ անհատներին ինչպես երկրի ներսում, այնպես էլ սփյուռքի տիրույթում: Հատկապես անառողջ «հակումով»  Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության հանդեպ վերջերս առանձնացել է մեդիագործիչ Արամ Գաբրելանովը, ով հայտնի է նեղ եւ անհայտ` լայն շրջանակներում, որն իր ինքնամոռաց հակասերժական էքստազի մեջ չի խորշում գլորվել փաշինյանական մեդիամանիպուլյացիաների` նիկոլական փտած գարշահոտ փչող աղբավայրերերի  մակարդակի»:

Բնականաբար, հարց է ծագում` ինչո՞վ է ՀՀԿ–ն իր առաջնորդով այդ աստիճանի ատելի դարձել ոչ միայն ազերիաթուրքական և նրանց կատարածու նիկոլական շրջանակների, այլև հականիկոլական դիրքավորում ունեցող որոշ շրջանակների և գործիչների համար: Կարծում ենք` այդ գործընթացի կատալիզատոր է ծառայել այն, որ խունտայի խնդրի հանգուցալուծումն օբյեկտիվորեն մոտիկացել է: Մրցակիցներ ոչ ոք չի սիրում: Իսկ ՀՀԿ–ն «Դիմադրության շարժման» անհնազանդության տևական ակցիաների ընթացքում աչքի ընկավ իր կազմակերպվածությամբ: Այդ թիմի ոչ այնքան մեծ ռեսուրսը շատ արդյունավետ է կառավարվել, հատկապես աչքի ընկնելով երիտասարդական կառույցի գործողությունների համարձակությամբ և լավ արդյունքներով: Իզուր չէ, որ նիկոլապահ ենիչերիները` կարմիր և սև բերետավորները, հատկապես լարվում են, երբ տեսնում են ՀՀԿ ԵԿ տղաներին և աղջիկներին: 

Այդ թիմում ճիշտ է կազմակերպված աշխատանքը երիտասարդների հետ և պատշաճ ուշադրություն կա սերնդափոխության հարցի նկատմամբ, և իհարկե դա էապես պայմանավորված է թիմի առաջնորդի որակներով և մոտեցումներով: Բոլորի աչքի առաջ է երիտասարդ պատգամավորներ Հայկ Մամիջանյանի, Տիգրան Աբրահամյանի և Աննա Մկրտչյանի արդյունավետ և ՔՊ–ին խելագարության նոպաների հասցնող արդյունավետ աշխատանքը ինչպես խորհրդարանում, այնպես էլ դրսում: Իսկ անհնազանդության ակցիաների ընթացքում երիտասարդական կառույցի մի շարք ներկայացուցիչներ արագորեն ակտիվիստից աճեցին լիարժեք քաղաքական գործչի մակարդակի:

Միաժամանակ և՛ Սերժ Սարգսյանը, և՛ ՀՀԿ գործիչները մշտապես բացառիկ պարկեշտություն են դրսևորում պայքարի դաշնակից ուժերի և դեմքերի նկատմամբ, ինչն արժանի է ընդօրինակման: Դաշնակցից սովերելն, անշուշտ, ավելի արդյունավետ և կառուցողական տարբերակ է, քան տարատեսակ խանդի տեսարանները:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում