Երբ կորցնում ես, ցավոք նոր ես զգում, թե ինչ կորցրեցիր ու սկսում ես գնահատել քեզանից խլված կյանքդ․ Բերձորի դպրոցի տնօրենը հեռանում է վերադառնալու հույսով

Հանդիպում

 <<1999 թվականից ապրում եմ Բերձորում: Ընդհամենը 35 տարեկան էի`ամենալավագույն տարիներս, ամենածաղկուն, ամենաէներգիայով լեցուն տարիներս անցկացրել եմ Բերձորում: Դպրոցը, իմ սիրելի աշխատանքը, կայացած դպրոցը, հրաշալի դպրոցը, ` վերջին տարիներին գրեթե արդեն հիմնանորոգված, թողնում եմ ու հեռանում։ Ճիշտն ասած ես իմ մեջ ուժ չէի գտնում ավերակ դպրոց տեսնելու, բայց որշեցի վերջին հրաժեշտս տալ>>,- այսպես սկսվեց մեր զրույցը Բերձորի դպրոցի տնօրեն Անահիտ Քյոսակյանի հետ, ում հանդիպեցինք Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու բակում։ Դպրոցի տնօրենը հավատում էր, որ հեռանում է, բայց մի օր անպայման նորից վերադառնալու է․

-Չասեմ վերջին, որովհետև ես հավատում եմ, որ մեր ազգը դժվարին պահեր շատ է ունեցել ու այդ դժվարություններն են, որ նրան ավելի մեծ էներգիա, ուժ են տվել վերագտնելու, վերաիմաստավորելու և ավելի լավ իրենց հայրենիքը ամուր պահելու: Ճիշտն ասած` ամբողջ ճանապարհին ես մի բան էի մտածում` ընդհանրապես մարդկությունը երևի չի գնահատում այն ինչ ունենում է, երբ որ կորցնում է ցավոք նոր է զգում, թե ինչ կորցրեց ու սկսում է գնահատել: Ինչ ասեմ շատ ծանր է, դժվար է, դատարկություն է, բայց պետք է պայքարել, ուժեղ լինել: Համոզված եմ, որ եթե գոնե ոչ ես, ապա եկող սերունդները անպայման նորից կապրեն այս հողի վրա: Լավ հուշեր են…Ես չեմ ափսոսում երբեք, որ ապրել եմ այստեղ և ունեցել եմ լավ շրջապատ, լավ ընկերներ, լավ կոլեկտիվ և կյանք ճանապարհել հրաշալի երեխաներ չեմ վախենում ասել, ովքեր տարբերվում էին բոլոր բոլոր երեխաներից:

-Ի՞նչ կասեք Ձեր սիրելի բերձորցիների աշակերտներն, ովքեր ցավոք պետք է Հայաստանի կամ Արցախի որևէ դպրոցում տեղավորվեն և շարունակեն ուսումը: Սա թերևս ամենացավոտն է:

-Ընդհանուր Քաշաթաղի երեխաներին երևի կմաղթեմ, որ միշտ գլուխները բարձր պահեն, որովհետեւ քաշաթաղցին հպարտ մարդ է, ինքը մեկ այլ տեսակի հայի տեսակ է, որովհետև գիտակցել է այս հողի կարևորությունը և 1994թվականից հետո առանց վախենալու ապրել է այստեղ, չի վախեցել դժվարություններից: Մաղթում եմ իմ բոլոր, բոլոր, բոլոր հատկապես Բերձորի երեխաներին, որ իրենց մտքում միշտ վառ պահեն լավ հուշեր, լավ երազանքներ և հավատան որ մի օր գալու են:

ԲԵՐՁՈՐ-ԵՐԵՎԱՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում