Հայտնի երգահան Գուրոյի եւ երգչուհի Տաթեւիկ Ասսատրյանի երկարատեւ համագործակցությունը երկար սպասեցնել չտվեց. սպասվում է նոր հիթային երգի պրեմիերա. Newsmedia.am
Շոու բիզնես
Newsmedia.am-ի զրուցակիցն է շոու-բիզնեսում հայտնի մյուզիք-պրոդյուսեր, երգահան Գուրո Գասպարյանը, ում հեղինակած երգերից յուրաքանչյուրը իրենց տեսակի մեջ հիթ են: Գուրոն թեեւ երիտասարդ տարիքին, այս ոլորտում հասցրել է բազում հաջողությունների հասնել` դառնալով մի շարք հայտնի աստղերի հաջողության գրավականը:
«Ես մի շարք հայտնի աստղերի երգերի հեղինակն ու գործիքավորողն եմ, ինչպես օրինակ` Մարտին Մկրտչյան, Քրիստինե Պեպելյան, Արամե, Ռազմիկ Ամյան, Արկադի Դումիկյան, ինչպես նաեւ Հռիփսիմե Հակոբյանի վերջին «Արի» երգի երաժշտության հեղինակն էլ եմ ես»,-մեզ հետ զրույցում անդրադառնալով իր գործունեությանը ասաց հայտնի երգահանը:
Երիտասարդ երգահանի հեղինակած բոլոր երգերին շուտով հանդիսատեսը հնարավորություն կունենա ունկնդրել սպասվելիք մենահամերգին, որը պլանավորվում է արդեն հաջորդ տարի. «Համերգի ընթացքում հնչելու են բացառապես իմ հեղինակային երգերը՝ հայտնի հայ աստղերի կատարմամբ»,-խոսելով առաջիկա ծրագրերից փակագծեր է բացում Գուրոն:
Իսկ մինչ այդ, Գուրոն երգչուհի Տաթեւիկ Ասատյանի հետ երկարատեւ համատեղ գործունեության արդյունքում, շուտով հանդիսատեսի դատին կհանձնի նոր երգ, որի հետ կապված էլ երգահանը մանրամասնում է, որ.
«Երաժշտության հեղինակը հենց Տաթեւ Ասատրյանն է, ում պրոդյուսերը Նարեկ Ստամբոլցյանն է, իսկ ես Տաթեւի մյուզիք պրոդյուսերն եմ՝ արդեն երկար տարիներ: Հանդիսատեսի դատին հանձնելու ենք անթերի պրոդուկտ, որովհետեւ երգի վրա աշխատել ենք երկար ժամանակ ու թիմային»:
«ԽԱՂԱՂ ԼՈՒՍԱԲԱՑՆԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ ԵՄ ԵՐԱԶՈՒՄ»
Ամբողջական զրույցը սկզբնաղբյուր Newsmedia.am էլ. օրաթերթում
https://iravunk.com/sim/?p=233601&l=am/