ԶԱՐԹՈՆՔ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾԸ՝ ԱՊՏԱԿ ԷՐ ԻՐԱՎԱՊԱՀ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ. ԹՈՂ ՀԵՏԵՒՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՆԵՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ.Newsmedia.am

Քրեական

Երեկ, ուշ երեկոյան Զարթոնք -Մեծամոր ճանապարհին, մի քանի մեքենաներով կտրելով Զարթոնք համայնքի բնակիչ Սուրեն Պողոսյանի ավտոմեքենայի ճանապարհը, մետաղյա ձողերով ու մահակներով դաժանաբար ծեծել են հորն ու որդուն:
Զինված բանդայի վայրագության եւ ջարդարարության արդյունքում, 16 ամյա Վալերիկ Պողոսյանը հայտնվել է
Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում:

Հնարավոր է սա 1 անձ և ներսումը-ի նկարն է

16-ամյա երիտասարդը, Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնում ենթարկվել է վիրահատության, քանի որ ինչպես հարազատներն են պատմում. «գլուխը բացված ա եղել մի քանի տեղից, եւ եթե ժամանակի առումով, հաշված րոպեներ անգամ ուշանայինք եւ համապատասխան օգնություն չցուցաբերվեր մեր տղային, ապա Վալերիկն ուղղակի արնաքամ կլիներ»:

Բանից պարզվում է , որ «ռազբորկայի» ու Պողոսյանների վրա հարձակման ու վայրագության պատճառը՝Զարթոնք համայքնում մինչ այսօր եռացող հետընտրական կրքերն են, ավելի ճիշտ ՔՊ-ական համայնքի ղեկավար կոչեցյալի մերձավոր շրջապատը, ովքեր էլ եղել են ծեծի մասնակիցներն ու գլխավոր դերակատարները:

Ասում են, ՔՊ-ի ջատագովները չեն «մարսել» , եւ մուռ են պահել, թե ինչու է ծեծի ենթարկված անչափահասի հայրը՝Սուրեն Պողոսյանը 2021-ի ընտրություններին չեզոքություն պահպանել՝չսատարելով ՔՊ-ականներին, ովքեր էլ այսօր առավոտվանից ՔՊ-ական համայնքի ղեկավար կոչեցյալի հետ գտնվում են Մեծամորի Ոստիկանության բաժնում:


Մինչ, հայրենի իրավապահների կողմից տեղի ունեցած վայրագությանը կտրվի օբյեկտիվ եւ արժանի գնահատական, փորձեցինք կատարվածի շուրջ ստանալ «Հանուն ժողովրդի Բարեկեցության» իրավապաշտպան կազմակերպության նախագահ իրավապաշտպան Այսեր Իսայանի մեկնաբանությունը, ով իրավական դաշտում դաշտում պաշտպանություն է ցուցաբերելու Պողոսյանների ընտանիքին:
Պարոն Իսայանը, մեզ հետ զրույցում նախ եւ առաջ պնդեց, որ.

0096d93b9e.jpg

Մենք խիստ կարգով հետեւելու ենք Զարթոնք համայնքում տեղի ունեցած միջադեպին, որի ժամանակ ասեմ նաեւ, որ զենք է գործադրվել: Հետագայում իհարկե կպարզվի, թե ինչ տեսակի զենքի մասին է խոսքը գնում:

Տուժողի, անչափահաս Վալերիկ Պողոսյանի հայրը՝Սուրեն Պողոսյանը նշել է, որ երկու անգամ կրակոց է հնչել: Իսկ 16 տարեկան անչափահասին հասցնել վերակենդանացման բաժին ՝ գիտեք, անկեղծ ասած սա անմարդկային է:

Մենք կարող ենք բոլոր հարեւան ազգերին մեղադրել վայրագության մեջ՝բայց էն որ 6 մեքենայով կարող էին կտրել Սուրեն  Պողոսյանի ճանապարհը, եւ որդուն մահակներով ծեծեին հոր աչքի առաջ,(հասցնելով նրան ծանր մարմնական վնասվածքներ) կամ որդու առաջ կրակեին հոր ուղղությամբ՝ դուք պատկերացնում ե՞ք… թե դա ինչ է:


Էս ամենը անմարդկային է, եւ խիստ դատապարտելի. մենք խիստ հետեւողական ենք լինելու այս միջադեպին , եւ այս ամենի շուրջ անելու ենք հնարավորը, որ տրվի արժանի գնահատական:


-Ի դեպ, մահակներով ծեծի ենթարկված 16-ամյա Վալերիկ Պողոսյանի հարազատներից շատերը եւս,  մեզ հետ զրույցում նշում էին, որ այս ճանապարհով, կոնկրետ մարդիկ փորձել են «մուռ հանել» անչափահաս տղայից , քանի որ այս պատմությունը խորը արմատներ ունի:
Ասում են, այս ամենի հիմքում հետընրական կրքերն են, իսկ հաշիվներ պարզելու եւ նման վայրագության դիմելու ջատագովները՝ ճիշտ այն ՔՊ-ականներն են, ովքեր որ համարվում են գործող գյուղապետի՝Վահրամ  Խաչատրյանի   յուրայիններն ու սիրելիները:Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ:

-Գիտեք, Տղայի հայրը՝Սուրեն Պողոսյանը կարող է եւ սրա մասին չխոսել, բայց ամեն դեպքում ես ուզում եմ փակագծեր բացել, եւ ուշադրություն հրավիրել այն դրվագի վրա ,որ այդ լարվածությունը, այդ սրացումները եկել են  դեռեւս 2021 թվականի խորհրդարանական ընտրություններից, երբ Սուրեն Պողոսյանը որոշել է  այլ կուսակցության սատարել, այլ ոչ թե «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությանը:
Եւ ահա այդ ընտրությունների ժամանակ, տվյալ կուսակցության հաղթանակը` ում սատարում էր Սուրեն Պողոսյանը,  ըստ էության «չմարսվեց»:
Բայց ինձ թվում է, որ այդ ամենը «կմարսի» օրենքը, եւ ոչ թե Սուրեն Պողոսյանը: Հաղթանակը գոնե պետք արձանագրի արդարադատությունը, օրենքը:

Մենք արդար կերպով պահանջելու եւ հետեւողական ենք լինելու, որպեսզի իրավապահ համակարգը գործի առավելագույնս օրենքի տառին համապատասխան:

Ի դեպ  տեղեկացնեմ, որ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների ժամանակ եւս, Սուրեն Պողոսյանը նույնպես չսատարեց գործողներին՝ ՔՊ-ին, եւ ահա թե ինչ տեղի ունեցավ դրանից հետո:


Սուրեն Պողոսյանի ջանքերով բացահայտվեց մի ապօրինություն, այն է. որ Զարթոնք համայնքի ղեկավարը, 44 պատերազմի ընթացքում կեղծ փաստաթղթերի գործածմամբ, համայնքային սեփականություն հանդիսացող հողը զավթել էր, ինչի մասին բնականաբար Սուրենը իմացավ, տեսավ, Սուրենը չներեց, Սուրենը բարձրաձայնեց, եւ էս ամեն ինչը Սուրենի վրա շատ «ծանր նստեց»:

Եւ այդ ծանրությունն այն է, որ մի քանի մեքենաներով, երկաթյա մահակներով կտրեցին նրա մեքենայի ճանապարհը, եւ ու հորն ու անչափահաս երեխային այս կերպ դաժանաբար ծեծեցին:

Սկզբնաղբյուր Newsmedia.am

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում