Սուրեն Մանուկյանը կալանավորվեց
Քրեական
Չնայած ենթադրյալ կատարված դեպքին առնչությունը հերքող և մասնակցությունը բացառող, պաշտպանական կողմից ներկայացված բազմաթիվ բազմաթիվ փաստերի, դատարանը որոշեց կալանավորել Սուրեն Մանուկյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Սերգեյ Ոսկանյանը։
«Կալանավորման որոշման հետ միանշանակ համաձայն չենք, այն համարում ենք անօրինական և անհիմն, հետևաբար այն ստանալուց հետո սահմանված ժամկետում կբողոքարկվի վերաքննիչ քրեական դատարան»,- գրել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին:
https://iravunk.com/sim/?p=233489&l=am/