Հայաստանի թուլացումն ու Նիկոլ Փաշինյանի հաճույքները

Ներքաղաքական

Իր տխրահռչակ գրքում Նիկոլ Փաշինյանը բավական հանգամանորեն անդրադարձել է անբարոյականությանը՝ թեթև վարքի կանանց ու նրանց հոգեբանությանը, իր իսկ կողմից այդ հոգեբանությամբ ապրելու մասին օգտագործելով ամենագռեհիկ ձևակերպումներ։ Ժամանակին դրան քչերն են ուշադրություն դարձրել՝ չկանխատեսելով, որ նման հոգեկերտվածք ունեցող մարդու՝ իշխանության գալու դեպքում պետությունը կարող է հայտնվել այդ անառակ կնոջ կարգավիճակում։ Եվ հայտնվել է։

Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հիմա կատարում է ցանկացածի ցանկացած պահանջ՝ պայմանով, որ նա կպահպանի իշխանությունը։ Հայաստանն ապրում է անբարոյական կնոջ հոգեբանությամբ՝ պատրաստ է բավարարել ցանկացած քմահաճույք, պայմանով, որ դրա համար կվճարեն։ Տարբերությունն այն է, որ վճարը ստանում է միայն Նիկոլ Փաշինյանը՝ իր խմբակի հետ՝ իշխանությունը պահպանելու, իշխանական ամենատարբեր վայելքների, բիզնեսների, պարգևավճարների, ատկատների, պաշտոնյաների հարստացման և բազմաթիվ այլ դրսևորումներով։

Նիկոլ Փաշինյանը Հայաստանը կառավարում է «թուլանանք և հաճույք ստանանք» սկզբունքով։ Առանձնահատկությունն այն է, որ ամեն օրվա հետ թուլանում է Հայաստանը, իսկ հաճույք ստանում են ինքն ու իր մերձավորները, որոնց համար բացարձակապես միևնույն  է, որ հաճույքի աղբյուրն Ադրբեջանն են ու Թուրքիան։ Մարմնավաճառները նույնպես, որպես կանոն, ուշադրություն չեն դարձնում հաճախորդների  ազգային և աշխարհաքաղաքական պատկանելությանը։

Նիկոլ Փաշինյանի իշխանական հաճույքները շարունակվելու են այնքան, քանի դեռ Ադրբեջանն ու Թուրքիան Արցախից ու Հայաստանից ստանալու ինչ-որ բան ունեն։ Ընդ որում, Նիկոլ Փաշինյանի համար որևէ նշանակություն չունի՝ այդ պահանջները կլինեն, ասենք, բնակավայրերի՞, թե՞ ճանապարհների ու միջանցքների տեսքով։ Նրա համար կարևորն այն է, որ ադրբեջանաթուրքական պահանջների կատարումը շատ ժամանակ պահանջի։ Հետևաբար, տպավորությունը, թե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է ամեն ինչ ավարտել արագ, մոլորություն է։

https://168.am/2022/08/13/1747246.html

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում