«Ոսկե ծի­րա­նը» մեկ­նար­կեց հա­կա­ռու­սա­կան պրո­պա­գան­դա­յով

Մշակութային

Կար­միր գորգ, տո­նական տրա­մադ­րու­թյուն, հե­ղի­նա­կա­վոր կի­նո­գոր­ծիչ­ներ, դե­րա­սան­ներ եւ կի­նո­յի տղու կեր­պա­րի մեջ մտած մանր ու մի­ջին չի­նով­նիկ­ներ… Ա­հա այս­պես՝ իր ար­դեն ա­վան­դա­կան դար­ձած ո­ճով, 19-րդ ան­գամ մեկ­նար­կեց «Ոսկե ծի­րան» մի­ջազ­գա­յին կի­նո­փա­ռա­տո­նը: Եվ քիչ էր մնում ար­ձա­նագ­րե­ինք, որ այս ան­գամ փա­ռա­տոնն ա­ռանց ինտ­րիգ­նե­րի ու ԼԳԲՏ-ական­նե­րի եւ ընդ­հան­րա­պես այ­լա­սեր­վա­ծու­թյան քո­ղարկ­ված քա­րո­զի է, երբ կար­միր գոր­գում լայն ժպի­տով հայտն­վեց ՀՀ-ում ԱՄՆ դես­պան Լին Թրեյ­սին: Թե­րեւս սա ար­դեն հու­շում էր, որ բաց­ման ա­րա­րո­ղու­թյա­նը ներ­կա­նե­րին ինչ-որ տհաճ ա­նակն­կալ է սպաս­վում:

Իսկ ա­նակն­կալն ի­րեն ու­շաց­նել չտվեց: Փա­ռա­տո­նը մեկ­նար­կեց ո՛չ ա­վել, ո՛չ պա­կաս հա­կա­ռու­սա­կան պրո­պա­գան­դա­յով եւ «ցեխ շպրտե­լով» Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նի վրա: Բա­ցու­մը փա­ռա­տո­նի վե­րա­պահ­վել էր ՄԱՅՔԼ ԳՈՒՐ­ՋՅԱ­ՆԻ «Ամե­րի­կա­ցի» ֆիլ­մին, որ­տեղ ներ­կա­յաց­վում է, թե ռուս սպա­նե­րի ձե­ռամբ՝ ինչ դժոխ­քի մի­ջով է ան­ցել ա­մե­րի­կա­հայ հայ­րե­նա­դար­ձը Սո­վե­տա­կան Հա­յաս­տա­նում 1948 թվա­կա­նին: Թե­րեւս սրա­նով էր պայ­մա­նա­վոր­ված ԱՄՆ դես­պա­նի գոհ ներ­կա­յու­թյու­նը փա­ռա­տո­նին:

Հատ­կան­շա­կան է այն, որ «Ոսկե ծի­րա­նի» հա­կա­ռու­սա­կան քա­րոզն ի­րա­կա­նաց­վում է Ե­րե­ւա­նի քա­ղա­քա­պետ ՀՐԱ­ՉՅԱ  ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ  բարձր հո­վա­նու ներ­քո: Ա­յո՛, փա­ռա­տո­նի պատ­մու­թյան ամ­բողջ ըն­թաց­քում ա­ռա­ջին ան­գամ է, որ «Ոսկե ծի­րա­նի» գլխա­վոր հո­վա­նա­վո­րը հենց քա­ղա­քա­պե­տա­րանն է: Այ­սինքն՝ ստաց­վում է, որ Հա­յաս­տա­նում նման մասշ­տա­բի հա­կա­ռու­սա­կան քա­րոզ­չու­թյունն ի­րա­կա­նաց­վում է ու­ղիղ պե­տա­կան մա­կար­դա­կով: Ի­հար­կե, այս­տեղ Հրա­չյա Սարգ­սյա­նը «մե­նակ չէ, մե­նակ չէ, մե­նակ չէ», ինչ­պես կա­սեր Նի­կոլ Փա­շի­նյա­նը: Փա­ռա­տո­նի գե­ղար­վես­տա­կան տնօ­րեն Կա­րեն Ա­վե­տի­սյանն ա­ջակ­ցու­թյան հա­մար հա­տուկ շնոր­հա­կա­լու­թյուն հայտ­նեց ՔՊ-ի Ե­րե­ւա­նի քա­ղա­քա­պե­տի սրտի թեկ­նա­ծու ՏԻԳ­ՐԱՆ Ա­ՎԻ­ՆՅԱ­ՆԻՆ, ո­րը եւս ներ­կա էր:

Ի դեպ, թե­պետ փա­ռա­տո­նի հիմ­նա­դիր ՀԱ­ՐՈՒ­ԹՅՈՒՆ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԸ վստա­հեց­րեց, որ չեն հի­վան­դա­ցել, չեն մա­հա­ցել եւ ա­ռաջ են գնում ու զար­գա­նում, բայց ի­րա­կա­նու­թյու­նը բո­լո­րո­վին այլ է: Ոչ մի­այն Վի­վա­Սել-ՄՏՍ-ը այս տա­րի գլխա­վոր հո­վա­նո­րը չէր, այ­լեւ գլխա­վոր տնօ­րեն ՌԱԼՖ  ՅԻ­ՐԻ­ԿՅԱ­ՆԸ  ներ­կա չէր, ում ան­գամ չհի­շե­ցին էլ: Փաս­տո­րեն, այն, որ ա­մեն տա­րի պա­րոն Յի­րի­կյանն ա­սում էր, թե ա­մուր կանգ­նած են փա­ռա­տո­նի կող­քին, այդ­քան էլ ա­մուր չէ­ին:

ՀՐԱՆՏ ՍԱ­ՐԱ­ՖՅԱՆ

Լու­սան­կա­րում` ՀՀ-ում ԱՄՆ դես­պան Լին Թրեյ­սին է` «Ոսկե ծի­րան» փա­ռա­տո­նի հիմ­նա­դիր նա­խա­գահ Հա­րու­թյուն Խա­չատ­րյա­նի հետ:

https://iravunk.com/sim/?p=233301&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան