Կառավարության ղեկավար ներկայացող անձը չէր էլ հիշում, թե ինչ բնակավայր է հանձնում. Աբրահամյան

Տեսանյութեր

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ զարմացնում է այն, թե ինչու է Արցախի Բերձոր, Աղավնո եւ Սուս բնակավայրերի հարցը «կարգավորում» ստանում` խաղաղ հանձնման միջոցով:

— Չստացվի այնպես, որ վաղն էլ նույն ձեւով Ադրբեջանը հավակնություն ներկայացնի Սյունիքի նկատմամբ, ու մենք ասենք` գիտեք, սյունեցիներին տներ ենք տալու Երեւանում, բնակարաններով ենք ապահովելու, նպաստներ ենք տալու: Ի վերջո, 2020 թվականի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ փաստացի գրված չէ, որ այլընտրանքային ճանապարհի նախագծումը կամ հետագայում կառուցումը ենթադրում է այդ երեք բնակավայրերի հանձնում: Այսինքն` փաստացի ստացվում է, որ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի հանձնումը  համաձայնեցվել է Հայաստանի իշխանության հետ: Ընդ որում` չափազանց մեծ խայտառակություն եմ համարում այն, որ իր ասուլիսի ժամանակ Հայաստանի կառավարության ղեկավար ներկայացող անձը նույնիսկ չէր էլ հիշում, թե ինչ բնակավայր է հանձնում, որովհետեւ իրեն առհասարակ չի հետաքրքրում` կարեւորը հանձնելու բան լինի, իրենք կհանձնեն: Նույնիսկ բնակչության թվերը, որոնք ներկայացնում էր, թե որքան են այս պահին Աղավնոյում եւ Բերձորում,  դրանք էլ են հեռու իրականությունից: Այնտեղ լրիվ այլ թվեր են, մարդկանց թիվը շատ ավելին է, քան ներկայացվում է: Նաեւ Արցախի իշխանությունների գնահատականներում այսօր կա միտում թեման ամեն կերպ բերել ոչ թե այն դաշտ, թե ինչու է նոյեմբերի 9–ի փաստաթղթի համապատասխան դրույթը այսօր այսպես մեկնաբանվում եւ մարսեցնում հանձնման գործընթացը, թե իբր անխուսափելի էր, այլ փորձում են թեման ամեն կերպ տանել շատ ավելի սոցիալական ուղղվածության դաշտ: Կարծում եմ` մեր բոլորի խնդիրն է այսօր թեման թույլ չտալ որեւէ ձեւով տեղափոխվի զուտ սոցիալական, հումանիտար դաշտ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում