Տեղի են ունենում Հայաստանի երկրորդ կապիտուլյացիայի շուրջ բանակցություններ. թուրքագետ

Տեսանյութեր

Թուրքագետ, պ.գ.թ. ՎԱՐՈՒԺԱՆ ԳԵՂԱՄՅԱՆԻ կարծիքով` թուրքական արտաքին քաղաքականությունը հիմնված է այն թեզի վրա, որ եթե հնարավոր է, ապա պետք է ռազմական ճանապարհով նվաճել իր համար կարեւոր գոտիները, իսկ եթե հնարավոր չէ, ապա տնտեսաքաղաքական ճանապարհով է պետք այդ ամենն անել:

— Որպես ասվածի փաստարկ` հիշենք Թուրքիայի կողմից 1920 թվականին Հայաստանի որոշ տարածքներ նվաճելը, 1939 թվականին՝ Սիրիայի հուսիս-արեւմուտքում գտնվող Ալեքսանդրեկի գավառը զավթելը, որտեղ գտնվում է Մուսա լեռը, 1974  թվականին Կիպրոսի հյուսիսի գրավումը, իսկ 2011 թվականից հետո Սիրիայի հյուսիսային տարածքներ ներխուժելը: Այսօր արդեն առցանց կարելի է հետեւել, թե Անկարան ինչպես է նվաճում Հյուսիսային Իրաքը: Սկսած 2013-14 թթ.-երից` Թուրքիայի արտաքին քաղաքականության գլխավոր գործիքը ոչ թե դիվանագիտությունն է, այլ՝ ռազմականը: Այսինքն՝ Թուրքիայի արտաքին քաղաքականությունը միլիտարիզացվել է, նպատակներին հասնելու հիմնական միջոցները դիտարկվում են ռազմական ոլորտում առկա գործիքները, որոնք կարող են լինել ինչպես անօդաչուներ ուղարկելով, այնպես էլ այս կամ այն գոտում թուրքական բանակի տեղակայումով: Այս առումով Թուրքիայի արտաքին քաղաքական նպատակները նաեւ Հարավային Կովկասի վերաբերյալ նույնն են եւ չեն փոփոխվում` ղեկավար քաղաքական թիմերի փոփոխություններից հետո: Օրինակ` 2020 թվականի դեկտեմբերին Թուրքիայի նախկին գլխավոր շտաբի պետ, ներկայումս խիստ ընդդիմադիր դիրքերում  գտնվող գործիչը՝ «Հյուրիեթ» օրաթերթում իր գրած սյունակը վերնագրել էր. «Աթաթուրքի 100-ամյա երազանքը կատարվեց» եւ անդրադարձել էր արցախյան վերջին պատերազմին, «Զանգեզուրի միջանցքի» հնարավարությանը եւ շնորհակալություն էր հայտնել գործող թուրքական իշխանություններին:

— Այս համատեքստում ի՞նչ կարելի է ակնկալել պաշտոնական Երեւանի եւ Անկարայի միջեւ տեղի ունեցող բանակցություններից:

— Սա ոչ թե հայ-թուրքական բանակցություններ են, այլ տեղի են ունենում Հայաստանի երկրորդ կապիտուլյացիայի շուրջ բանակցություններ, որովհետեւ դրանք բնույթով կապիտուլյացիոն են:  2021 թվականի սեպտեմբերից հետո` սկսել են հայտարարել, թե գործընթացի համար նախապայմաններ չկան , բայց պետք է անդադար կրկնել այն հանգամանքը, որ ոչ թե իրոք նախապայմաններ չկան, այլ թուրքական սահմանած ավանդական 3 նախապայմանները եւ առաջադրված նորերը փաստացի կատարվել են կամ կատարման փուլում են: Դրա ապացույցը Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարումն է եւ, ըստ էության, այն Սփյուռքի վրա գցելը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում