Թուրքիան ՌԴ-ին եւ Իրանին փորձում է հասկացնել` կարող է սկսել գործողություն հայ-ադրբեջանական սահմանին. Նահապետյան

Տեսանյութեր

Ադրբեջանը վերջին մեկ շաբաթվա ընթացքում ագրեսիվ տեղեկատվական քաղաքականություն է վարում` անընդհատ պաշտոնական հաղորդագրություններ տարածելով, թե տարբեր ուղղություններով՝ Արցախի եւ ՀՀ-ի կողմից, հրադադարի ռեժիմի խախտումներ են իրականացվում: Իսկ ՀՀ ՊՆ-ն եւ Արցախի ՊԲ-ն կանոնավոր հերքումներ են տարածում վերոնշյալի մասին: Ինչ է իրականում կատարվում, եւ արդյոք տեղեկատվական «դիվերսիաները» կվերածվեն ռազմական բախումների, «Իրավունք TV»-ի տաղավարում պարզեցինք ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻՑ:

— Եթե գնահատենք Ադրբեջանի կողմից այն կրակոցները, որոնք կային հայաստանա-ադրբեջանական եւ արցախա-ադրբեջանական սահմանին, ապա դրանք ռազմական խնդիր չէին լուծում: Ընդամենը կրակում էին, խնդիր չկար,  ենթադրենք, բարձունք, մարտական հենակետ գրավելու, նման օպերացիաներ չեն եղել: Այո՛, կրակոցներ եղել են, կարող է նաեւ դիպուկահարներ էլ են աշխատել, չեմ բացառում, բայց ռազմական տեսանկյունից որեւիցե խնդիր չի լուծվել: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում եղած կրակոցների տակ միգուցե քաղաքական ենթատեքստ կա` կա՛մ սա պետք է Ադրբեջանին` բանակցությունների սեղանի շուրջ իր դիրքերի ուժեղացման համար, կա՛մ ռազմական առումով ճնշումներ գործադրելու ցանկություն է: Սակայն, ուշագրավ է այն, որ այդ կրակոցները համընկան Թեհրանում ՌԴ, ԻԻՀ եւ Թուրքիայի նախագահների հանդիպմանը, եւ դրանից հետո տեղի ունեցան այս զարգացումները, որոնք հիմա էլ ընթացքի մեջ են:

— Ինչո՞ւ եք կարծում, որ այս իրադարձությունները մեկը մյուսի հետ ուղիղ կապ ունեն:

— Նախ՝ Թուրքիային Թեհրանում պարտադրվեց, որպեսզի ճանաչի Սիրիայի տարածքային ամբողջականությունը, երկրորդ` Միացյալ Նահանգները, որն ունի մի քանի փոքր ռազմակայաններ, հենակետեր Սիրիայում, որոշվեց, որ պետք է դուրս բերվեն: Նաեւ Թուրքիան պետք է իր զորքերը հանի քրդաբնակ շրջաններից, որովհետեւ այդ շրջաններում Սիրիայի կառավարական զորքերն են, ԻԻՀ պահապանների կորպուսից որոշ ստորաբաժանումներ են, լիբանանյան «Հեզբոլլահ» կազմակերպությունն է եւ Ռուսաստանը: Այսինքն` Թուրքիային ասում են, որ այստեղ անելիք չունես, առավել եւս, որ անկոչ հյուրի կարգավիճակով ես: Եվ որպեսզի Թուրքիան պարտավորություն վերցնի իր վրա` Թեհրանում ստորագրություն դրեց մի փաստաթղթի տակ: Բայց մի բան է ասելը թուրքի կողմից, մի բան է անելը: Հետեւապես, որպեսզի էրդողանը հասկանա, որ Ռուսաստանն ու Իրանը ինչպես ասում են` շատ ավելի լուրջ են, հաջորդ իսկ օրն Իրաքում սկսվեց հակաթուրքական լուրջ ալիք: Իհարկե, պատրվակն Իրաքի քրդական մասում Թուրքիայի կողմից խաղաղ բնակիչների ականակոծելն էր, բայց քրդերն արդեն իսկ պատրաստ վիճակում էին, շիամահմեդականները մյուս տարածքներում սկսեցին գործողություններ, իսկ հաջորդ օրը հոգեւոր առաջնորդը Թուրքիայի դեմ կոշտ խոսքեր ասաց: Հիմա մեծ հաշվով այս գործընթացները Սիրիայում եւ Իրաքում թեպետ իրենց մեջ ունեն հակաարեւմտյան, հակաամերիկյան էլեմենտներ, բայց քանի որ Մերձավոր Արեւելքում Արեւմուտքի կողմից նշանակված «նայողը» Թուրքիան է, բնականաբար, առաջին թիրախը հենց Թուրքիան է: Հիմա Թուրքիան, որտեղ թույլ է, փորձելու է ընկրկել կամ ժամանակ շահել, իսկ որտեղ ուժեղ է, նախահարձակ լինել, որպեսզի, այսպես ասած, հավասարակշռությունը պահի: Այս առումով նրա առաջին թիրախը Հարավային Կովկասն է, մասնավորապես` հայ-ադրբեջանական սահմանը: Այս մեկ շաբաթվա լարումները եւ Ադրբեջանի կողմից ռազմական գերատեսչության ղեկավարի շուրթերով ապատեղեկատվության տարածումը, թե զորքերն առավել բարձր մարտական պատրաստության են բերվել եւ այլն, խոսում է այն մասին, որ Թուրքիան ՌԴ-ին եւ Իրանին փորձում է հասկացնել, որ եթե Սիրիայում եւ Իրաքում իրենց քայլերը շարունակեն իր դեմ, ապա ինքն այստեղ կարող է սկսել գործողություն:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում.

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում