Սա ազգային դավաճանություն է և ժողովուրդը պետք է բացատրություններ պահանջի․ ԱՀ ԱԺ պատգամավոր

Հանդիպում
<< 44-օրյա ռազմական ագրեսիան դադարեցվեց 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Նույն փաստաթղթով կարգավորվում են նաև ետպատերազմական իրողությունները։ Այս կապակցությամբ հարց է ծագում, թե ի՞նչ իրավական հիմքով է Արցախի Հանրապետությունը՝ ի դեմս անվտանգության խորհրդի քարտուղարի, բանակցում, առավել ևս՝ ստորագրում եռակողմ հայտարարությունից բխող որևէ պայմանավորվածության տակ։ Այս առումով հատկապես կարևոր է, որ ադրբեջանական կողմի հետ շփումներում խորհրդակցենք մայր Հայաստանի հետ, որովհետև հենց նա է այդ հայտարության կողմը>>,-անդրադառնալով Արցախում առկա իրավիճակին եւ հնարավոր հետեւանքներին մեզ հետ զրույցում ասաց ԱՀ ԱԺ պատգամավոր Սեյրան Հայրապետյանը, ընդգծելով․
-Մենք մեր դիրքորոշումը պիտի ուենենանք, բայց ինքնագլուխ քայլեր չպետք է անենք։ Ի դեպ, Ադրբեջանը օգտվում է Արցախի ներկայացուցիչների այս ինքնագլուխ գործունեությունից և առավելագույնը պոկում է հայ ժողովրդից ու նրա ապագայից։ Իսկ գու՞ցե Հայաստանի իշխանություններին էլ է ձեռնտու այս քաոսը, եթե չի միջամտում։ Սա ազգային դավաճանություն է և ժողովուրդը պետք է բացատրություններ պահանջի։
 
ԱՀ պատգամավորը անդրադարձավ նաեւ ամեն օր զիջվող տարածքներին փաստելով․
 
- ԱԽ քարտուղարը նախագահի խորհրդականի կարգավիճակ ունեցող պաշտոնյա է, հետևապես նա որևէ գործողություն անելու համար լիազորված պիտի լինի հենց նախագահից։ Այսինքն՝ ստացվում է մի իրավիճակ, երբ Արցախի նախագահը օգտագործում է այդ մարդկանց, իսկ այդ մարդիկ օգտագործում են իրենց տրված լիազորությունները՝ սեփական հեղինակությունը մեծացնելու համար։ Այս կապակցությամբ ուզում եմ հիշեցնել, որ որոշ ժամանակ առաջ նախագահականի և ԱԽ գրասենյակի միջև մեդիայում տարաձայնություն եղավ․ նախագահականից գրեցին, որ ռուսական և ադրբեջանական կողմի հետ բանակցությունների պատասխանատուն ԱԽ քարտուղարն է, ԱԽ գրասենյակն էլ հերքեց այդ տեղեկությունը։ Հարգելիներս, իսկ Արցախի ապագայի և ժողովրդի մասին ո՞վ պիտի մտածի, եթե դուք ձեր կաշին փրկելու մասին եք մտածում։ - Եթե այս երկրում իշխանություն կա և ռուսների ու ադրբեջանցիների հետ շփումների պատասխանատու կա, ապա նա, ինչպես խոստացել էր, պետք է բանակցի Շուշին և Հադրութը վերադարձնելու համար, ոչ թե նրա պատասխանատվությամբ ամեն օր ռազմավարական նշանակության տարածքներ հանձնենք և զոհեր տանք։ Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ ամենօրյա հակահայկական քայլերի ոչ միայն պատասխանատուն, այլև հովանավորն են։ Թող տղամարդկություն ունենան, հայտարարեն, որ ի վիճակի չեն իրավիճակը վերահսկելի դարձնել։ Հաստատ կան մարդիկ, ովքեր կկարողանան խելքի բերել իրավիճակը։
 
Ամփոփելով խոսքը մեր զրուցակիցը նկատում է․
 
- Մեր խմբակցությունը Արցախի բոլոր խնդիրների շուրջ գրավոր առաջարկներ ենք ներկայացրել և´ Արցախի, և´ Հայաստանի իշխանություններին, բայց այդ առաջարկներից որևէ մեկը նույնիսկ չի քննարկվել։ Այս մարդիկ պետական մտածելակերպ չունեն, հասկանու՞մ եք։ Իշխանությունն, ընդհանուր առմամբ, տեսլական չունի և ամեն ինչ անձնականացված է։
 
 
 
https://iravunk.com/sim/?p=233075&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ