Դատապարտում եմ խաղաղ  բնակչությանը թիրախավորելը եւ կապ չունի, թե դա ում կողմից է իրականացվում․ Հայտնի փաստաբանի ուշագրավ դիտարկումը

Իրավական

ԶԼՄ-ները հայտնում են Ղրիմի Նովոֆեդորովկա գյուղի մոտ տեղակայված ռուսական ավիաբազայի տարածքում մի քանի ուժգին պայթյունների մասին։ Նովոֆեդորովկան գտնվում է Սև ծովում, Ղրիմի արևմտյան ափին գտնվող Սակի քաղաքի մոտ: Դատելով բաց աղբյուրներից՝ այստեղ են գտնվում ռազմական օդանավակայանը և ՌԴ ՊՆ ուսումնավարժարանը։

ՌԴ ՊՆ-ն հաստատել է պայթյունները, հայտնելով, որ ավիացիոն զինամթերթի դետոնացիան մի քանի պայթյուն է առաջացրել Սակի օդանավակայանի տարածքում։ Պայթյունի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան, ավիացիոն տեխնիկան չի տուժել, հայտնել են նախարարությունից։

Վերը նշյալի շուրջ «Իրավունքը» զրուցել է հայտնի փաստաբան, բոլոր ոլորտներում օբյեկտիվ իրականությունը ներկայացնող Լեվ Գրուպ փաստաբանական ընկերության հիմնադիր-ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ, ով փաստեց․

-Թիրախավորել եւ հարվածել խաղաղ  բնակչությանը դա պատերազմ չէ, դա միջազգային իրավանորմով կոչվում է ցեղասպանություն։ Ցավոք, երբ ադրբեջանցի խուժանը թիրախավորում էր Ստեփանակերտը, Շուշին եւ այլ խաղաղ բնակավայրեր աշխարհը լուռ էր։ 

Անդրադառնալով Ղրիմը թիրախավորելուն պետք է արձանագրեմ  նախ, որ որպես իրավապաշտպան դատապարտում եմ խաղաղ  բնակչությանը թիրախավորելը եւ կապ չունի, թե դա ում կողմից է իրականացվում։ Ակնհայտ է, որ Ուկրաինայի իշխանությունը անցել է հոգեբանական գրոհի, որը կարճ էֆֆեկտ է ունենալու, սակայն կործանարար է լինելու հենց Ուկրաինայի եւ ցավով եմ արձանագրում նաեւ Ուկրաինայի քաղաքացիների համար։

-Պարոն Բաղդասարյան, Դուք այսօր գրառում էիք կատարել, որ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրները կարող ենք հաղթահարել միասնական ջանքերով, այդ միասնականության շունչը Դուք տեսնո՞ւմ եք։

-Ոչ միայն տեսնում եմ, այլեւ գտնում եմ, որ այսօր առավել քան երբեւէ անհրաժեշտ է, որ ե՛ւ իշխանությունը, ե՛ւ ընդդիմությունը ե՛ւ սփյուռքը, որովհետեւ, երբ գալիս են ու քեզ պատերազմ պարտադրում՝ դու չես կարող խաղաղությամբ այն դիմավորել։ Ընդառաջ գնալով խաղաղության պայմանագրին, այն պետք է լինի արժանապատիվ, իսկ արժանապատիվ լինելու համար հարեւան մելիքությունը պետք տեսնի, որ մենք միասնական են եւ մեկ բռունցք, որի պարագայում կլռեն բոլոր բաշիբոզուկները։ 

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում