Մի՞թե որեւէ մեկդ կասկածում էիք, որ մեր հայրենակիցների մեջ կան անբարոյականներ. Մադաթյան
Ներքաղաքական«Նախորդ գրառմանս տակ, հետևորդներիցս մեկը մեկնաբանություն էր թողել՝ «Իսկ թասիբովները ինչու դեռ Նիկոլից չեն կարողանում ազատվել։ Ամենամեծ խնդիրը սրա մեջ է»։ Սա բառացի մեջբերում է եւ քանի որ հարց տվողը ինքն էլ հենց պատասխանելով իր հարցին միեւնույն է չէր հասկանում, որոշեցի տալ այս հարցի իմ մեկնաբանությունը։
Եվ այսպես, ուզում եմ ֆիքսենք, որ Նիկոլ Փաշինյանը եւ իր հավաքած թիմը առանձնահատուկ է նրանով, որ չունեն արժեհամակարգ, կարմիր գծեր, արժեքներ... Ինչի շնորհիվ էլ դառնում են անխոցելի։ Պարզաբանեմ՝ անխոցելի ոչ թե այն պատճառով, որ ուժեղ են կամ հզոր, այլ այն պատճառով, որ այն տեղերը, որտեղից խոցում ես, իրենց համար ցավոտ չէ։ Չունեն հայրենիք եւ հայրենիք կորցնելու վախ... Չունեն ընտանիք, որպես արժեք եւ ընտանիքի որեւե անդամ, ով կլինի արժեւոր։ Ինքներդ եք տեսնում թե ինչպես են ի ցույց դնում իրենց երեխաներին եւ օգտագործում սեփական նստատեղը փրկելու համար։ Չունեն ազգություն... Միակ բանը որ ունեն՝ ստամոքսն է ու իրենց ճղճիմ գոյությունը, որը հիմա ապահովում են ՀՀ ամբողջ ուժային համակարգը այդ նպատակին ծառայեցնելով։
Ի հակառակ դրանց, ՄԱՐԴԻԿ, ովքեր դուրս են եկել դրանց դեմ, ունեն արժեքներ, սրբություններ եւ պատրաստ չեն այդ արժեքները ապականել կամ զոհել։ Հենց այդ՝ ԳԵՐԱԳՈւՅՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ մեկն էլ ՀԱՅՐԵՆԻՔՆ է, որը փրկելու համար, կորցրել ենք քուն ու հանգիստ եւ պայքարում ենք։ Փաստացի հենց այս փաստն էլ ընդդիմությանը դարձնում է խոցելի։ Բացատրեմ ինչու։ Պայքարը, որ վարում է ընդդիմությունը, բացի այս իշխանություններին հեռացնելու օրակարգային գերագույն նպատակի, ունի նաեւ նպատակ դա չանել ԱՄԵՆ ԳՆՈՎ, ասենք՝ վաղը Հայրենիքին անդառնալի վնաս հասցնելու կամ միջազգային կառույցներում Հայրենիքը վարկաբեկելու գնով։
Ի տարբերություն ընդդիմության, այս ազգադավ իշխանությունները, իրենց պայքարում թքած ունեն Հայրենիքի ստատուսի եւ ապագայի վրա եւ իրենց աթոռը պահելու համար, պատրաստ են վաճառել, կամ նույնիսկ նվեր տալ ողջ Հայաստանը՝ թշնամիներին։
Դե հիմա փորձեք հասկանալ, որ ընդդիմությունից եւ ոչ մեկը պատրաստ չէ այն խաղի կանոններին, որը ընդունելով ոչ մի բանով չի տարբերվի Նիկոլից, սա մեկ եւ որով Նիկոլի նման ոչ մեկս արհեստավարժ չենք կարող խաղալ։ Հենց այս պատճառով է, որ երբ Սյունիքում Նիկոլին հայհոյում են, նա ժպիտով ողջունում է, երբ ԱԺ-ում հարց են տալիս, լկտիաբար ստելով այնպես է բորբոքվում, որ հարց տվողն է ամաչում, բայց ամիսներ անց, իրագործում է այն, ինչը ակտիվ հերքում էր...
Մի խոսքով, կուզեի՞ք, որ ընդդիմությունը նույնպես ունենար այս նույն որակները։ Կարծում եմ՝ ոչ։
Վերջապես ժամանակն է հասկանալ, որ պայքարը, որը սկսել է 2018 թվականին, ոչ թե նախկինների ու ներկաների միջեւ է, այլ բարոյականության եւ անբարոյականության։ Այո, պայքարը ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆ իշխանությանը վերջ դնելու մեջ է։ Եվ պետք չի նեղանալ, որ դեռեւս կան մարդիկ, ովքեր իրենց են սատարում։ Մի՞թե որեւէ մեկդ կասկածում էիք, որ մեր հայրենակիցների մեջ կան ԱՆԲԱՐՈՅԱԿԱՆՆԵՐ։ Սատարման իմաստը՝ ներքին անբարոյականության մեջ է, այլ ոչ քաղաքական, հայրենասիրական կամ որեւէ այլ գաղափարների...», - գրել է հայտնի հոգեբան, «Մադաթյան» հոգեբանական կենտրոնի ղեկավար ՄԻՀՐԴԱՏ ՄԱԴԱԹՅԱՆԸ:

