Թուրքի հետ սիլի-բիլի անողներն առնվազն սրբապիղծ են. Շաքարյանց

Տեսանյութեր

Երկու օր շարունակ նախ ՀՀ Վերաքննիչ դատարանում, ապա ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցած դատական նիստերն, ըստ էության, անարդյունք էին  «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի համար: Նա շարունակում է մնալ կալանքի տակ: Քաղաքագետ ՍԵՐԳԵՅ ՇԱՔԱՐՅԱՆՑԻ համոզմամբ՝  այն, ինչ կատարվում է ընդդեմ Գառնիկ Իսագուլյանի, կանխամտածված ծուղակ է: «Իրավունքի» հետ զրույցումնա  ընդգծեց, որ քաղաքական հետապնդում է իրականացվում կոնկրետ անձի նկատմամբ, ինչը պայմանավորված է Գառնիկ Իսագուլյանի քաղաքական կուսակցության քաղխորհրդի անունից դեկտեմբերին տարածված հայտարարության հետ, որտեղ բարձրաձայնվում էր Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետությանը Հայաստանի անդամակցության անհրաժեշտության մասին:

«ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐԸ ՈՉ ԹԵ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ Է, ԱՅԼ ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԸ»

- Կմանրամասնե՞ք, թե ինչ նկատի ունեք՝ ասելով, որ Գառնիկ Իսագուլյանին կալանքի տակ պահելը կարող է պայմանավորված լինել վերոնշյալ հայտարարությամբ:

- Այդ հայտարարությունը լի է տարբեր կարգի սպառնալիքներով այսօրվա իշխանավորների համար, ինչի համար էլ նրանք շտապեցին ձերբակալել Գառնիկ Իսագուլյանին: Կարծես թե, նրանք հենց այդ հայտարարության տեքստից են վախեցել, որ կարող է այն արդյունք ունենալ: Սրանով ապացուցել են, որ իրենց իսկ ղեկավարը Լեւոն Տեր-Պետրոսյանն է: Հիշեցնեմ, որ նրա իշխանության ժամանակ նման կարգի հարց կար, որ Հայաստանը միանար Ռուսաստանի հետ մեկ դաշնային պետության մեջ, ինչի համար ստորագրահավաք իրականացվեց: Այն ժամանակվա կազմակերպիչները մեկ միլիոն ստորագրությունից ավել էին հավաքել եւ այսօր իշխանությունը վախենում է, որ Իսագուլյանը կարող է ձեռնարկել նման կարգի ստորագրահավաք: Իսկ այս դեպքում արդեն մեկ միլիոն չէ, երեք միլիոն ստորագրություն էլ կարող է հավաքվել: Եթե 90-ական թվականներին, ինչ-որ անդրկուլիսյան խաղերի արդյունքում կարողացել էին հանրաքվեի չդնել այդ ստորագրահավաքի արդյունքները, ապա այս անգամ դրանից չեն կարող խուսափել: Չէ՞ որ հենց իրենք են ասում, թե իբր ժողովրդավարության փարոսն են Կովկասում: Այնպես որ, այս իշխանությունը չի կարող պլստալ, փախնել ու չմիանալ Միութենական պետությանը:

- Բելառուսի նախագահի հայտարարությունն այն մասին, որ  Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաեւ այլ հանրապետություններ, եւ մեծ հավանականությամբ` Հայաստանը, որովհետեւ «գնալու տեղ չունի», իսկական հիստերիա առաջացրեց ՔՊ-ականների եւ նրանց սպասարկող ուժերի կողմից: Ի վերջո, Ալեքսանդր Լուկաշենկոյի ո՞ր ասածն էր այդպես վիրավորական:

- Լուկաշենկոն վարկաբեկիչ կամ վիրավորական ոչինչ չի ասել: Նա իր ամբողջ կյանքում եղել է զուտ կոլտնտեսության նախագահ եւ ուղիղ ասում է այն, ինչ կա: Շատ արտահայտություներ է արել Լուկաշենկոն, ինչից կարելի էր նեղանալ, բայց նա ոչ թե որպես քաղաքական գործիչ է արտահայտվում, այլ հենց՝ որպես կոլտնտեսության նախագահ: Դրա համար էլ մոտ 20 տարի է իշխում է Բելառուսում ու նրանից ոչ ոք չի նեղանում՝ ո՛չ Բելառուսի ներսում, ո՛չ էլ դրսում, որովհետեւ հասկանում են, որ ուրիշ ոլորտից է եկել քաղաքականություն: Ինչ վերաբերում է ՔՊ-ականների արձագանքներին հենց սա է նաեւ ապացույց, որ իրենց ղեկավարը ոչ թե Նիկոլ Փաշինյանն է, այլ Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը 90-ականներին ունենալով պարտականություններ ինչ-որ դրսի ուժերի առջեւ՝ վախեցել է ՌԴ-ի հետ միութենական պետություն կազմելու ստորագրահավաքից, եւ նույնը շարունակվում է հիմա:

«ԻՍԿ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԿԱ՞ ՀԱՐՑ՝ ԹՈՒՐՔԻ ՀԵՏՈՒՅՔԸ ՊԱՉԵԼՈՒ, ԲԱ ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ՊԱՉՈՒՄ»

- Ի դեպ, անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդում է, որ Հայաստանի օրակարգում Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությանը միանալու հարց չկա: Այս դեպքում՝ ո՞ւր են պատրաստվում տանել Հայաստանը:

- Ավելին՝ նաեւ արտգործնախարարության մակարդակով էլ արձագանքեցին, այսինքն՝ միաձայն երգում են նույն երգը: Սա նշանակում է, որ ուղղակի խամաճիկներ են նույն մարդու ձեռքին, թելը քաշել է, բոլորը սկսել են խոսել, թելը չէր քաշի, բոլորը կլռեին: Վերջիվերջո, պետության առաջնորդ է արտահայտվել Միութենական պետության մասին, ոչ թե փողոցային «հեղափոխական», բայց նրան արձագանքում է ով ասես: Ուրեմն՝ ստացել են հստակ հրաման՝ արձագանքել, ինչպես հստակ հրաման էին ստացել մեկուսացնել Գառնիկ Իսագուլյանին: Ինչ վերաբերում է նրան, թե հարցը օրակարգում կա կամ չկա, կներեք, բայց ուղիղ պետք է ասեմ՝ իսկ օրակարգում կա՞ հարց՝ թուրքի հետույքը պաչելու, բա ինչո՞ւ են պաչում:

- Համենայնդեպս, Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի կնքումը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը եւ համապատասխան փաստաթղթով այս ամենի ամրագրումը այսօրվա կառավարության նպատակն է, ինչի մասին բարձրաձայնել է ԱԺ ամբիոնից հենց Նիկոլ Փաշինյանը:

- Բայց սա չի նշանակում, որ պետք է գնաս ու թուրքի հետ սիլի-բիլի անես: Մենք հիշում ենք նաեւ ֆուտբոլային դիվանագիտության տարիները, բայց այն ժամանակ գոնե քիչ, թե շատ կշեռքի հավասար նժարից էին խոսում թուրիք հետ: Իսկ հիմա պլինտուսից էլ ավելի ցածր վիճակում գտնվելով խոսել սիրավեպի մասին թուրքի հետ, առնվազն ոչ թե դավաճանություն է, այլ՝ սրբապղծություն: Անաստվածները չեն էլ հիշում, որ 1915 թվականի ցեղասպանության զոհերը սրբադասվել են մեր եկեղեցու կողմից:

- Շուշիի դեկլարացիայով փաստացի Ադրբեջանը եւ Թուրքիան ձեւավորեցին միութենական պետություն, եւ այն արդեն իսկ վավերացվել է նրանց խորհրդարանների կողմից: Եթե Ռուսաստան-Բելառուս Միութենական պետության մաս կազմելն այս իշխանության օրակարգում չկա, հնարավո՞ր է, որ Ադրբեջան-Թուրքիա Միութենական պետության մեջ են փորձում մեզ տեղավորել:

- Ես լեւոնական չեմ, ոչ էլ նիկոլական ու չեմ կարող իմանալ, թե կոնկրետ ինչ է այսօր իրենց մտքով անցնում: Ինձ հետ այդ օղակի մարդիկ գաղտնիքներով չեն կիսվում: Բայց  հույս ունեմ, որ եթե Հայաստանում հայություն մնացել է, ապա, վերջիվերջո կըմբոստանա  թրքացածների եւ թրքական խամաճիկների դեմ: Հույսս դեռ չեմ կտրել, որ ոչ թե հայկական անուն-ազգանուն ունեցողները, այլ հայությունը ոտքի կկանգնի եւ կկասեցնի նման գործընթացները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=232952&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ