Փաշինյանի եւ իր խունտայի համար մեկ-երկու զոհը կամ 1500-ն ընդհանրապես նշանակություն չունի. Վարդանյան

Ներքաղաքական

ՀՀԿ խորհրդի անդամ ՏԻԳՐԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ գնահատմամբ` քանի կա Նիկոլ Փաշինյանը, Հայաստանն ու Արցախը ապագա չունեն, բայց նաեւ պետք է անկեղծ լինենք մեր հասարակության հետ եւ ասենք, որ Արցախը, կարելի է ասել, անվերադարձ, կորցրել ենք: Ըստ նրա, եթե շատ չոր հաշվարկով նայենք` 75 տոկոսն Արցախի Ադրբեջանինն է, 25 տոկոսը` ռուսներինը: Ինչ վերաբերում է վերջին սահմանային լարվածության հետեւանքով զոհվածներին` նա նախ ցավակցություն հայտնեց հարազատներին, ապա ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը սպանել է ու սպանում է մեր հայրենակիցներին:

— Իրենք դագաղներով եկան իշխանության, կրկնապատկեցին Եռաբլուրն ու եղբայրական գերեզմանատունն Արցախում, ինչպես նաեւ հայրենի գյուղերում թաղված մեր զինվորիներին: Քանի սրանք կան, այդ մահերն անխուսափելի են: Այս իշխանության ապաշնորհ կառավարման պատճառով մոտ 10 հազարից ավել զոհ տվեցինք կորոնավիրուսի հետեւանքով: Այսինքն` սրանց համար մեկ-երկու զոհը կամ 1500-ն ընդհանրապես նշանակություն չունի, միայն թե սեփական իշխանությունը պահեն:

— Ի վերջո, ստեղծված իրավիճակում անելիքը քաղաքական այրերի՞նն է, թե զինվորական ղեկավարությանը:

— Գիտեք, զինվորականությունն անելիք ուներ նոյեմբերի 9-ից հետո, բայց բոլորս շատ լավ հիշում ենք, երբ իրենք հայտարարություն տարածեցին, որ Նիկոլ Փաշինյանը դավաճան է, սա է, նա է, բայց, ցավոք, դա արեցին, երբ նույն Նիկոլ Փաշինյանը խոսեց իսկանդերի 10 տոկոս մարտունակ լինելուց: Այսինքն` դեպքերը շատ լավ հիշում ենք, թե ինչպես զարգացան: Հետո էլ վազեցին դատարաններ, որպեսզի իրենց պաշտոնները պահեն: Կա՛մ դու դուրս ես գալիս Նիկոլի դեմ ու պայքարում ես մինչեւ վերջ` առանց մտածելու, որ կարող է քրեական գործ հարուցեն քո վրա, ընտանիքիդ անդամների վրա ինչ-որ ճնշումներ լինեն, կա՛մ  ղզիկի նման վազելու ես դատարան: Ամենայն հարգանքով` մի քանի ուսադիր կրող մարդկանց նկատմամբ, բայց, որպես այդպիսին, գեներալիտետ այս պահին մենք չունենք: Բոլոր նրանք, ովքեր իրենց գեներալ են համարում, բայց Նիկոլ Փաշինյանն ու պատմության ուսուցիչը մտնում են գլխավոր շտաբ, իրենք ոտքի են կանգնում, զգաստ սպասում են, որ կիսատ-պռատ հրամաններ ստանան ու «չեստ» տան, ես նրանց մեջ գեներալ չեմ տեսնում: Իրենք ավելի լավ է շրջազգեստ հագնեն ու գնան գիշերներն ակումբներում պարեն, ոչ թե այդ ուսադիրները կրեն:

Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին