«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Համախմբում`ընդդեմ կործանման և հանուն դիմակայուն, անվտանգ ու խելացի պետության. Արտակ Զաքարյան

Ներքաղաքական
Հայ քաղաքական, գիտական, մշակութային, զինվորական, հոգևոր և բիզնես էլիտաներ. հորդորն առաջին հերթին ձեզ է վերաբերում: Ցանկացած պատճառաբանություն այլևս հավասարազոր է լինելու պետության դեմ ոտնձգության: Ցանկացած մարդ, ով ապրում է երկրագնդի վրա, և իրեն հայ է համարում` պետք է իր բողոքի ձայնը բարձրացնի ահագնացող վտանգի դեմ:
Ժամանակը մեր ժողովրդի օգտին չի աշխատում: Մի կողմ դրեք ձեր անիմաստ դարձող սկզբունքներն ու նախասիրությունները: Ինչ-որ մեկից նեղացել եք, թե` ոչ, գաղափարական եք, թե անգաղափար, ռուսամետ եք, թե արևմտամետ, քաղաքականությամբ հետաքրքրված եք, թե` ոչ, հայրենասեր եք, թե կոսմոպոլիտ, քյավառցի եք, մշեցի, թե սյունեցի... Այդ և նմանատիպ տարբերակումներն այսուհետ միայն վնաս են բերելու: Համախմբվել է պետք հանուն անանց արժեքների, հանուն ամենակարևորի:
Այլապես կորցնելու ենք ամեն ինչ. պատիվ, գործ, բիզնես, անվտանգություն, ինքնություն,կրթվելու, ստեղծագործելու, ազատ ապրելու և ինքնակազմակերպվելու հնարավորություն...
Աշխարհում շուտով կրկին գործելու է միակ բիրտ կանոնը. «ուժն է ծնում իրավունք» (արդեն սկսել է գործել): Թույլ ու անկազմակերպ ազգերը (նրանց պետությունները) դառնում են անպաշտպան և վերածվում են թիրախի: Ցավոք` մենք դարձանք առաջիններից մեկը, որովհետև ունենք օտարների կողմից զանգերով կառավարվող և սեփական կաշվի մասին մտածող դավադիր իշխանություններ: Որովհետև չկարողացանք բոլորին բացատրել, որ քվեն ուժ է, և չի կարելի քվեարկել թշնամու շահերի օգտին: Չի կարելի քվեն նվիրել նրան ով խաբել, սպանության ու հայրենազրկման է ենթարկել:
Արդյոք պե՞տք է հաշտվենք կործանարար իրականության հետ: Արդյոք պե՞տք է մեզ համարենք անկարող և հետևենք, թե ինչպես են մեզ խաբելով ու մանր հարցերի վրա ուշադրություն շեղելով` հանձնում թշնամու «բարեհաճությանը»:
Աշխարհում տեղի են ունենում գլոբալ գործընթացներ և ակամայից թվում է, թե մենք, որպես ազգ, անզոր ենք դրա դեմ: Այո´, մեր դեմ կազմակերպվել է անարդար պատերազմ և դավադիր պարտություն ենք կրել: Այո´, քաղաքական ուժերից շատերը չունեն լայն հեղինակություն և ի զորու չեն միայնակ առաջնորդել: Այո´, բոլորս մտածում ենք խաղաղության մասին և ստիպված համակերպվում ենք կատարվողի հետ:
Բայց դա չի նշանակում, որ միմյանց մեղադրելով` պետք է համակերպվենք Արցախի հայաթափման ու հայկական պետականության կորստի հետ, քայքայենք մեր պաշտպանունակությունը, թուլացնենք մեր դիմադրողականությունը, դառնանք անկազմակերպ հանրույթ և կրկին հայտնվենք ցեղասպանության վտանգի տակ:
Սա ենթադրություն չէ, այլ դաժան իրականություն:
Ելքը մեկն է. համախմբում` ընդդեմ կործանման և հանուն դիմակայուն, անվտանգ ու խելացի պետության:

Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ)