Ամեն քարի, թփի տակ նկարվում ենք, որ հետո որպես քաղցր հուշ հիշենք, ամենադժվարը գերեզմաների արտաշիրիմումնա․ Բերձորյան վերջին լուսաբացները
ՀանդիպումԲերձորցիները վերջին լուսաբացներն են դիմավորում իրենց հարազատ տներում․ <<Ամեն ինչ կտայի, որ իմ տանս մնայի, թող մի կտոր հաց տային, բայց ասեին տանդ ես մնալու, չասեին մի քանի օրում տունդ, պատմությունդ թող ու գնա։ Գնա մի տեղ ծիծեռնակի պես նոր բույն հյուսի, ու համակերպվի։ Ամեն քարի, թփի տակ նկարվում ենք, որ հետո որպես քաղցր հուշ հիշենք։ Ամենադժվարը գերեզմաների արտաշիրիմումնա, գնում ենք, նստում մեր հանգուցյալների կողքին, պատմում, թե ինչի համար ենք իրանց անշնչացած հոգին տեղահան անում ու նորից վերապրում կորստի ցավը >>,-մեզ հետ զրույցում փորձեց այս կերպ ներկայացրեց բերձորցիների հոգեվիճակը բերձորցի տղամարդը։
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԸ
https://iravunk.com/sim/?p=232795&l=am/

