«Հանրային ձայնի» նախագահ ընտրվեց Արտակ Գալստյանը, պատվավոր նախագահ՝ Վարդան Ղուկասյանը

Տեսանյութեր

Չնայած ամառվա տապին՝ լեփ լեցուն դահլիճում կայացավ ռազմական ոստիկանության նախկին սպա Վարդան Ղուկասյանի` Դոգի «Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր համագումարը:

Հյուրերի շարքում էին «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի տնօրեն Վահրամ Մկրտչյանը, գրող, հրապարակախոս Ռուզան Ասատրյանը, «Եզդիների տուն» նախաձեռնության ղեկավար, իրավապաշտպան Այսեր Իսայանը, փաստաբան Արսեն Մկրտչյանը, Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, «Վելես» իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանը, «Սեւ հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը եւ այլք:

Կուսակցության ծրագրային ելույթով տեսակամուրջի միջոցով ելույթ ունեցավ Վարդան Ղուկասյանը, ով, ի դեպ, մինչեւ կուսակցություն բացելն արդեն իսկ հայտնի էր հանրային լայն շրջանակներին իր «Հանրային ձայն»-ով ու մեծ լսարան ունեցող յութուբյան իր վարած բլոգով: Այնուհետեւ ելույթով հանդես եկավ «Հայոց հայրենիք» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը, էքստրասենս Կարեն Եմենջյանը, իրավապաշտպան Այսեր Իսայանը եւ ուրիշներ:

Ելույթներից հետո՝ Վարդան Ղուկասյանն առաջարկեց, որ Արտակ Գալստյանն առաջադրվի՝ որպես կուսակցության նախագահ, Արտակ Գալստյանն էլ իր հերթին առաջարկեց, որպեսզի Վարդան Ղուկասյանը լինի կուսակցության դե ֆակտո պատվավոր նախագահը՝ օժտված նույն լիազորություններով, ինչ-որ կունենա կուսակցության նախագահը: Ընտրությունը կայացավ միաձայն: Ի դեպ, կուսակցության կառավարման խորհրդում ընդգրկվեց նաեւ հաղորդավար, լրագրող Համլետ Ղուշյանը:

Նշենք, որ վերոնշյալ կուսակցությունն իր հիմնական դրույթները խարսխել է Հայաստանը եւ Արցախը միասնական ու հզոր տեսնելու կարեւորագույն նպատակի վրա: Այսպիսով՝ կուսակցության հիմնական դրույթներն են՝ անվտանգություն, սոցիալական արդարություն, արտաքին քաղաքականություն, իրավունքի եւ օրենքի գերակայություն, տեղական ինքնակառավարում, կոռուպցիայի դեմ պայքար, տնտեսական քաղաքականություն, կրթության եւ գիտության ոլորտների քաղաքականություն, մշակույթ, ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանություն:

Իսկ կանոնադրության մեջ «Հանրային ձայնը» ամրագրել է՝ պետական անվտանգության ապահովումը, արդյունավետ կառավարման մոդելի ներդրումը, ներքաղաքական կայունության հաստատումը, ժողովրդավարական ինստիտուտների եւ քաղաքական համակարգերի կայացման աջակցությունը, ընտրական համակարգերի կատարելագործում, հայի ազգային ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի անցկացում, ՀՀ-ում քաղաքական, սոցիալական, տնտեսական եւ իրավական կառուցակարգերի կատարելագործում, կոռուպցիայի դեմ պայքար, հարկային վարչարարության թեթեւացում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

297967889-2624193054379844-6339065965482877688-n
298007339-2624193011046515-3985422472902742644-n
298175005-2624193194379830-1558314487062072182-n
298184398-2624193007713182-2030324623380068558-n
298225655-2624193214379828-6413141637512295904-n
298270154-2624193004379849-8980809521300134471-n

https://iravunk.com/sim/?p=232792&l=am/
Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան