Ֆագոտի և դաշնամուրի հնչյուններով կբացվի «Սիմֆոնիկ Երևան» փառատոնը

Մշակութային

 Օգոստոսի 12-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կայանալիք ինքնատիպ կամերային համերգով կմեկնարկի «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը։ Երաժշտասերների համար ելույթ կունենան ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը և դաշնակահար Անահիտ Դիլբարյանը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից Panorama.am-ին հայտնեցին, որ համերգային ծրագրում կհնչեն Ալեքսանդր Թանսմանի, Պաուլ Հինդեմիթի, Հենրի Դյուտիյոյի, Անտոնիո Տոռիանիի՝ ֆագոտի և դաշնամուրի համար գրված ստեղծագործությունները, ինչպես նաև Կլոդ Դեբյուսիի Դաշնամուրի պրելյուդները։ Ֆագոտահար Նիկոլայ Պողոսյանը նշում է, որ «Սիմֆոնիկ Երևան» փառատոնին մասնակցելը մեծ իրադարձություն է, իսկ բացման պատիվն ավելի է պարտավորեցնում, և աշխատում են ամեն ինչ անել՝ հաճելի երեկո պարգևելու համար։ Երաժիշտն ասում է, որ տարբեր ժամանակաշրջաններում բազմաթիվ գործեր են գրվել ֆագոտի և դաշնամուրի համար։ Երեկոյի ընթացքում իրենք կներկայացնեն 20-րդ դարի ֆրանսիացի, լեհ, գերմանացի և իտալացի հեղինակների գործերը։ Նիկոլայ Պողոսյանը նշում է, որ որոշ գործեր Հայաստանում նախկինում կատարվել են նաև իր կողմից, սակայն Տոռիանիի Դիվերտիսմենտը, որ գրված է «Լյուչիա դի Լամերմուր» օպերայի թեմաներով ֆագոտի և դաշնամուրի համար, Հայաստանում հնչելու է առաջին անգամ։ Երաժիշտը տեղեկացնում է նաև, որ դաշնակահար Անահիտ Դիլբարյանն այս ձևաչափով համագործակցում են առաջին անգամ։ «Սիմֆոնիկ Երևանը» դասական երաժշտության սիրահարներին կներկայանա 14 համերգներով։ 14 օրերի ընթացքում կհնչի հարուստ երկացանկ՝ հայտնի երաժիշտների կատարմամբ։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը։ «Սիմֆոնիկ Երևան» միջազգային երաժշտական փառատոնը կազմակերպվել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը (EUFSC, նախագահ՝ Կոնստանտին Իշխանով, փառատոնի անցկացմանն աջակցում է Երևանի քաղաքապետարանը։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում