Այսօր հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանի փաստաբան որդու՝ Տարոն Բաղդասարյանի տարեդարձն է, ով սեփական մաշկի վրա է զգացել 44-օրյա պատերազմի ողջ արհավիրքը
Իրավական
Այսօր հայտնի փաստաբան, ինչպես չորրորդ իշխանությունում իր ուրույն գրիչով հայտնի, պրոֆեսիոնալ լրագրող Գայանե Զարգարյանն է ասել․ <<իրավապաշտպան ոլորտի ռահիվիրա>>, «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ՝ փաստաբան որդու, "Լեվ Գրուպ" փաստաբանական գրասենյակի փաստաբան Տարոն Բաղդասարյանին ծննդյան օրն է։ Բացի փաստաբան լինելուց՝ Տարոն Բաղդասարյանը հանդես է գալիս որպես "Լեվ Գրուպ"-ի կորպորատիվ բաժնի տնօրեն։
Նկատենք, որ Տարոնի մասին փաստաբան Արսեն Մկրտչյանը ասել է․ <<Լ. Բաղդասարյանը դաստիրարակել է այնպիսի զավակ ում հետ ընկերություն անելը պատիվ է>>։
Ի դեպ, Տարոն Բաղդասարյանը այն եզակի հայրենասերներից է, ով 44-օրյա պատերազմի ընթացքում կամավոր մեկնեց ռազմի դաշտ։ Տարոնի փոքրիկը ընդամենը հինգ օրական էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, բայց դա հայրենասեր հայրիկին չխանգարեց զենքը վերցնել եւ հայրիկի` մի շարք աղմկահարույց գործերով հայտնի փաստաբան Լեւոն Բաղդասարյանի եւ այլ հայրենասեր ընկերների հետ մեկնել ռազմի դաշտ:
ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ